Daily Archives: Ուրբաթ, Նոյեմբեր 10, 2017

Հիվանդության պատճառով ծառայության չներկայանալու համար դատապարտված զինվորականի գործը վերաքննիչ ատյանում է

Ապրիլյան պատերազմի հերոս 25-ամյա ավագ լեյտենատ Վլադիմիր Մանուկյանը, ով պատերազմի ժամանակ իր վիրավոր զինվորին փրկելու ժամանակ վիրավորվել էր Թալիշում և առողջական ծանր խնդիրներ ձեռք բերել, դատապարտվել է՝ հիվանդության պատճառով ծառայության չներկայանալու համար։ Իրավաբան.net-ի հետ զրույցում Վլադիմիրը պատմեց, թե ինչպես է նախորդ տարվա ապրիլի 30-ի մարտական գործողությունների ժամանակ կորցրել զինվորներից մեկին, ում փրկելիս էլ ձեռքի դաստակային հատվածում… Read more »

Նոյեմբերի 11-ին` համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ Երևանում

Նոյեմբերի 11-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակում ոռոգելի տարածքներում կտնկվեն տարբեր տեսակի ծառեր և թփեր: Մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները կբերվեն պատշաճ տեսքի: Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում է… Read more »

200 ադրբեջանցի կանանց են ձերբակալել՝ «Իսլամական պետության» անդամ լինելու կասկածանքով

Իրաքի բանակը 512 ռուսաստանցի և 200 ադրբեջանցի կանանց է ձերբակալել՝ «Իսլամական պետության» անդամ լինելու կասկածանքով: Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստին: Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 512 ռուսաստանցի կանանց ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Ձերբակալվածներ կան, բայց նրանք անհամեմատ քիչ են և տարբեր ազգությունների կանայք են»,-ասել է աղբյուրը: Իրավաբան.net

10 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Շարա-Տալյան, Այգեստան 3-ից-8-րդ, Արհեստավորների 1-ին փողոցների, Զավարյան փող. 20-ից-64, Քաջազնունի փող. 16-ից-110, Նար-Դոսի փող. 30-ից-145, Քրիստափորի փող. 10-ից-140, Վարդանանց փող. 20-ից-130, Ալեք Մանուկյան փող. 8, 10, Խորենացի փող. 47/7… Read more »

«Սևան» ազգային պարկ»-ի աշխատակիցներն առգրավել են 129 հատ «սիգ» տեսակի ձուկ. Բննախ

ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում կազմվել է բնապահպանական խախտումների մասին 4 արձանագրություն` 2 ապօրինի ձկնորսության և 2 ապօրինի խեցգետնորսության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից։ Առգրավվել է 16 հատ պոլիէթիլային ձկնորսական ցանց, 129 հատ «սիգ»  տեսակի ձուկ և 10,5 կգ… Read more »

Ազդարարման էլեկտրոնային հարթակը կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը․ Սուրեն Քրմոյան

Սուրեն Քրմոյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ նրանց ներկայացված ենթաօրենսդրական ակտի նախագիծը բխում է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջից և էապես նպաստելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը:

Սուտ մատնության ևս մեկ դեպքի վերաբերյալ քր․գործի նախաքննություն ավարտվեց մեղադրական եզրակացությամբ

Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյոնքում հիմնավորվել է, որ վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է

10 000 ջրաչափ անվճար կփոխարինվի. «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Շերամի գոտում» 10 000 ջրաչափ անվճար կփոխարինվի. ծրագրում ընդգրկված է մոտ 90 բազմաբնակարան շենք։ Նշվում է, որ աշխատանքները սկսվել են. օրական տեղադրվում է միջինը 150 ջրաչափ: Արդեն տեղադրվել է մոտ 6500-ը նախատեսված 10 000-ից: Այս տեմպերով աշխատելու դեպքում ծրագիրը կավարտվի մեկ ամսից: Ընկերությունից հայտնում են,… Read more »