Daily Archives: Հինգշաբթի, Նոյեմբեր 9, 2017

Արմեն Կարապետյանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար

Կառավարության որոշմամբ այսօր՝ նոյեմբերի 9-ին Արմեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն հայտնեց, որ թափուր պաշտոնի համար մրցույթ է կայացել, Կարպետյանը միակ հաղթողն է ճանաչվել։  Նա երկարատև աշխատանքային փորձ ունի կառավարման համակարգում: Իրավաբան.net

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը ազատել է իր 46 աշխատակիցներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  կողմից ապօրինի ծառահատումների դեմ նախկինում իրականացված կանխարգելիչ միջոցառումները վերջին ամիսների ընթացքում կրում են ավելի խստացված բնույթ։ ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի աշխատակիցները պարբերական ստուգայցեր են կատարում բոլոր 19 անտառտնտեսություններում։ Կատարած ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ապօրինություններ կատարելու, և դրանք թաքցնելու փորձերը զգալիորեն նվազել են։  «Հայանտառ»-ի  որդեգրած գործելաոճին անհամապատասխան վարքագիծ… Read more »

16 հազար 13 տարեկան աղջիկներ դեկտեմբերին կպատվաստվեն պապիլոմավիրուսային վարակի դեմ

2017 թ-ի դեկտեմբերից Հայաստանում նախատեսվում է իրականացվելն մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով՝ 6 ամիսը մեկ։ Կառավարության հերթական նիստին հարցը ներկայացրեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ «Վերջինս համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության  պաշտոնական դիրքորոշման հետ, համաձայն որի՝ պլանային պատվաստումներն առաջարկվում են 9-14 տարեկան աղջիկներին՝ երկու դեղաչափ սխեմայով։ Պատվաստումներն իրականացվում են արգանդի… Read more »

Անշարժ գույքի բազմաթիվ գործարքների վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին. հարուցվել է քրեական գործ

ՀՀ կառավարության 30.12.2010թ. թիվ 1775-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվել է 2011թ.-ից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից առցանց ռեժիմով, ՎԵԲ ծառայության միջոցով, յուրաքանչյուր եռամսյակ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու պարտադիր պահանջ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից նշված… Read more »

Վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքնում․ վարչապետ

2017 թ-ի նոյեմբեր ամսին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր նշանակվում է ըստ էության 201թ-ի հունվար ամսին, իսկ Վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերը նշանակվում են 2019 թ-ին։

Ընտրատեղամասում «ՑԱՅԳ» հեռուստաընկերության լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:

Կօպտիմալացվեն պետական լրատվական հիմնարկները

Այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է պետհիմնարկների օպտիմալացմանը։ Այսպես, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը որոշման նախագաիծ է ներկայացնելու, որի համաձայն՝ Վերակազմակերպելու է «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա»  և «Հանրապետություն» ՓԲ ընկերությունները` «Արմենպրես» ՓԲ ընկերությանը միացնելու ձևով: Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը ներդրվելու է «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և ՀՀ… Read more »

Հոսանքի անջատումներ՝ մինչև 6 ժամ

10։30-16։30 Ավան՝ Աճառյան թաղ. 22/2 շենքը, Քաջազնունի փ. 9, 11 շենքերը, Վարդանանց փ. 96-107 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Սարի թաղի