Daily Archives: Հինգշաբթի, Նոյեմբեր 9, 2017

Ռուսական մի շարք լրատվական կայքեր չեն աշխատում

Ռուսական մի շարք լրատվական կայքեր չեն աշխատում՝ Եվրոպայի ամենախոշոր դատա-կենտրոններից մեկում՝ OVH-ում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: ԶԼՄ-ներում հայտնում են Եվրոպայում սարքավորումների հետ առաջացած խնդիրների մասին: Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագիտացած եվրոպական լրատվամիջոցները հայտնել են, որ նոյեմբերի 9-ին ամենահայտնի դատա-կենտրոններից մեկը՝ OVH-ը, բախվել է տեխնիկական խնդիրների, անսարքությունները շարունակվել են արդեն ավելի քան մեկ… Read more »

Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում մեքենա է այրվում

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Նարեկ Հայթյանը գրառում է կատարել, որ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում մեքենա է այրվում: «Կոմիտաս-Փափազյան խաչմերուկից խուսափեք, Կոմիտաս բարձրացողի վրա մեքենա է վառվում»,-նշված է գրառման մեջ: Նոյեմբերի 9-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «Երիցյաններ» սուպերմարկետի մոտակայքում այրվում է «Peugeot» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել… Read more »

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին 2006 թվականի նոյեմբերի 28-ի համաձայնագիրը` պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված ծախսերի… Read more »

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մոլդովայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին և տիկին Գալինա Դոդոնին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իգոր Դոդոնի առանձնազրույցը: Ողջունելով գործընկերոջը Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը… Read more »

Կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ

ՀՀ կառավարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ 2012 թվականին կնքել է Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում է 316 կմ երկարությամբ երկաթուղու կառուցում Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահման՝ Մեղրի քաղաքի մոտակայք, որը միանալու է Հայաստանի Հանրապետության առկա կենտրոնական երկաթուղային համակարգին: Կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ նախատեսվում են կոնկրետ ժամանակահատվածներ ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն իրականացնելու, ծրագրային ֆինանսավորման,… Read more »

Ըստ հաղորդումների` ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք խոշտանգում են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ա. Վարդանյանից ու Պ. Գրիգորյանից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, Ա. Վարդանյանը հաղորդում է տվել, որ 2017 թվականի հուլիսի վերջերին, տեղեկանալով, որ իր ծանոթները բերման են եթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել է այնտեղ, սակայն… Read more »

Տեղի կունենա «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում

2017թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենա «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի, ինչպես նաև հարակից այլ օրենքների՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,… Read more »

Պրոբացիայի շահառուների համար կնախատեսվեն էլեկտրոնային հսկողության սարքեր

Պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտությամբ կա։ Այս մասին նախագիծը գործադիրի նիստի ժամանակ ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են 3 տարբեր փուլերում՝ մինչդատական վարույթի, դատական վարույթի և պատժի կատարման ընթացքում։ « Նախագծում նախատեսված է, թե՛ կարգը, ինչպես է այն կիրառվում, թե՛ ֆինանսավորման կարգը։ Ընդ որում նախատեսված է, որ ֆինանսավորումը կարող… Read more »