Daily Archives: Հինգշաբթի, Նոյեմբեր 9, 2017

Իժևսկում շենքի խոշոր փլուզում է եղել․ զոհ կա

ՌԴ Իժևսկ քաղաքում բնակելի շենքում փլուզում է եղել։  Բարձրահարկ շենքի մի մասը փլուզվել է առաջինից մինչև իններորդ հարկ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Լուսանկարում պատկերված անձանց գործողություններից տուժած անձանց խնդրում ենք դիմել քննչական վարչություն

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած գողության մի շարք դեպքեր, հայտնաբերվել գողոնը։  Տվյալներ են  ձեռք բերվել` նույն անձանց կողմից խմբի կազմում կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ: 2017թ. օգոստոսի 28-ին ահազանգ էր ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում գործող ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահից հափշտակվել են երաժշտական գործիքներ՝… Read more »

Ապրիլյան քառօրյայի մասնակիցը մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ զինգրքույկում նշում կատարելու հարցով դիմել է դատարան

Ամիսներ առաջ Ապրիլյան քառօրյայի մի շարք մասնակիցներ ահազանգեցին այն մասին, որ իրենց զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ համապատասխան գրառում չի կատարվել, իսկ որոշ դեպքերում արդեն իսկ կատարված գրառումը ջնջվել կամ այլ գույնի գրիչով անվավեր է դարձվել: Նշենք, որ ահազանգողները գերազանցապես 2016-ի ձմռանը զորացրվածներն են, որոնք ծառայություն են իրականացրել նույն ժամանակահատվածում ու նույն վայրում, կատարել են… Read more »

Կվերակառուցվի Հայաստանը Վրաստանի հետ կապող մայրուղին

Գործադիրը որոշել է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու: Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նպատակն է վերակառուցել և արդիականացնել Հայաստանը Վրաստանի հետ կապող շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին: ՀՀ կառավարություն… Read more »

5 տարվա ընթացքում նախատեսվում է արտահանման ծավալները հասցնել 5,1 մլն դոլարի

Կառավարության մեկ այլ որոշմամբ թույլատրել է «Վելբեկ-ԱՄ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը: Ընկերությունը նախատեսում է «ՌԱՕ Մարս» տարածքում ստեղծել ժամանակակից տվյալների կենտրոն (data center)։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար, առաջին երկու տարում կստեղծվի 7 նոր աշխատատեղ` 150 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում՝ 10-ից ավելի… Read more »

Գյումրիում հյուրանոցային նոր համալիր և սպասարկման կենտրոններ կկառուցվեն

Կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նախկին «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով կտրամադրվի «Բասենի Գովք» ՍՊԸ-ին` տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման նպատակով: Հիմնավորման համաձայն, ՀՀ վարչապետի մոտ կայացած մարզային ներդրումային ծրագրերի քննարկման արդյունքներով հավանության է արժանացել Գյումրի քաղաքում… Read more »

Կփոխհատուցվի սիրիահայ 302 ուսանողների վարձը

ՀՀ կառավարությունը 20 մլն ՀՀ դրամ կհատկացնի սիրիահայ 73 ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով: Հիմնավորման համաձայն, ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194,198.400 ՀՀ դրամ: Մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական բարեգործական ընդհանուր միության» և «Գալուստ Գյուլբենկյանի» հատկացած միջոցներով: «Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներ»-ի… Read more »

Կպարզեցվի էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարությունը

Գործադիրը հավանություն է տվել ««Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումներն ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը: Օրինագծերի փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, հատուցման ոչ ենթակա… Read more »

Մաշտոցի պողոտայի ցուցարարի գործով հաջորդ դատական նիստին կհետազոտվի պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը

2017 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները: ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս․ Մելիքյանն… Read more »

Նախագահի նստավայրում կայացել են հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ

Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր կայացել են ընդլայնված կազմով հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքները Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի՝ երեկոյան Նախագահ Սերժ… Read more »

Անվանացուցակ չներկայացրած փոխադրողները չեն կարողանա հատել Ռուսաստանի սահմանը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության  միջև ավտոմոբիլային տրանսպորտով  միջպետական փոխադրումները կանոնակարգելու նպատակով 2017թ. հոկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին»  նոր համաձայնագիր։ Այն նպատակ ունի կանոնակարգելու երկու երկրների միջև միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները։ Ըստ համաձայնագրի՝ ԱՊՀ անդամ երկրների միջև տրանսպորտային անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես կանոնավոր, այնպես… Read more »

Փաստաբանների պալատում քննարկել են դատական և քրեական օրենսգրքերի նախագծերը

2017 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել ՀՀ դատական և ՀՀ քրեական նոր օրենսգրքերի նախագծերի քննարկման ակումբի նիստ։ Նիստը վարել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Արա Զոհրաբյանը, ներկայացնելով ՀՀ դատական օրենսգրքի՝ սանկցիային վերաբերող փոփոխությունները, նշել է, որ դրանցով առաջարկվում է այսօր գոյություն ունեցող 4 դատական սանկցիայի փոխարեն սահմանել 3-ը՝ հանվում… Read more »