Daily Archives: Հինգշաբթի, Նոյեմբեր 9, 2017

Զինվորական ծառայությունից ազատվող 100 հոգուց 90-95-ն ազատվում է բժշկական հանձնաժողովների տված եզրակացության հիման վրա

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հիշեցնեմ, որ ՊՆ տվյալներով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող 100 հոգուց 90-95-ն ազատվում է բժշկական հանձնաժողովների տված եզրակացության հիման վրա: Հիմա, կա՛մ առողջ ապրելակերպի ու առողջական խնդիրներ ունեցող մարդկանց խնդիրն է պետք լուծել, կա՛մ էլ բժշկական հանձնաժողովների, որոնք տալիս են կեղծ եզրակացություններ: Չեմ… Read more »

Ծանր էր հասարակության նման ցասումի առկայության պայմաններում ճիշտ ու որակյալ պաշտպանական ճառ պատրաստելը. պաշտպան

Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, այսօր փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության համար ամբաստանյալներից մեկը դատապարտվել է 24, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման: Ամբաստանյալներից մեկի պաշտպան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքում գրառում է արել այսօրվա դատավճռ վերաբերյալ. «Մեր այն գործընկերները, ովքեր թեկուզ մեկ անգամ իրենց պաշտպանյալներին օգնել են փրկվել ցմահ ազատազրկումից և ջանքեր են ներդրել, որ որոշակի ժամկետով ազատազրկում ստանան,… Read more »

Իրավագետիկ․ Մանկապարտեզում երեխաների անվտանգությունը պետք է ապահովվել

Խելացի և բարի Իրավագետիկը Իրավաբան.net-ի կոմիքսների գլխավոր հերոսն է։ Այսուհետև մեր հերոսի մտահոգություններին, ուրախություններին ու հետաքրքիր մտքերին կարող եք հետևել կայքի «Իրավաբանական խճանկար» բաժնում։ Նկարիչ՝ Հայկ Կարապետյան Մտահղացման հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան Իրավաբան.net

Նախագահի նստավայրում ի պատիվ Մոլդովայի նախագահի տրվել է պաշտոնական ընդունելություն

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ նախագահներ Սարգսյանը և Դոդոնը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: Նախագահներն անդրադարձել են Մոլդովայի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման ներուժին և հեռանկարին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև… Read more »

Դաժան սպանության համար դատապարտվեցին 24 և 22 տարվա ազատազրկման

Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  կայացավ փորձագետ Կարեն Վարդանյանի՝ առանձնակի  դաժանությամբ սպանության գործով վերջիննիստը: Նախագահող դատավորն էր Տաթևիկ  Գրիգորյանը: Գևորգ Զոհրաբյանի պաշտպան, փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ առաջին հայացքից թվում է, թե գործը պարզ է, սակայն գործում մի շարք չհիմնավորված ապացույցներ կան: Պաշտպանը  շեշտեց, որ Գևորգ Զոհրաբյանը նախնական պայմանավորվածություն չի… Read more »

Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող ուսունողներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Այսօրվա հանդիպումը ցանկանում ենք անցկացնել՝ հաշվի առնելով, որ ձեզնից յուրաքանչյուրը երկրի առջև զգում է իր պարտքն ու… Read more »

Առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացվել է 52 հաղորդում. 40-ով քրեական գործեր հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել են 2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 47 դեպքի վերաբերյալ հաղորդումներ և ահազանգեր: Բացի դրանցից, նոյեմբերի 9-ի դրությամբ ստացվել է ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ ևս 5 հաղորդում: Նշված բոլոր հաղորդումներն ու… Read more »

Ոստիկանությունը մերժել է տրամադրել կորցրած վարորդական վկայականի կրնօրինակը

2016 թ. նոյեմբերի 4-ին Սեյրան Բաբայանը դիմել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունք՝ իր կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու նպատակով, սակայն մերժում է ստացել: Մերժումը հիմնավորել են նրանով, որ վերջինս ԴԱՀԿ ծառայության կողմից հետախուզման մեջ է գտնվում, և վարորդական վկայական կտրամադրվի հետախուզումը դադարեցնելուց հետո միայն: Խնդրին լուծում տալու նպատակով Ս. Բաբայանը դիմել է Հելսինկյան… Read more »