Daily Archives: Չորեքշաբթի, Նոյեմբեր 8, 2017

Նոյեմբերի 13-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի նոյեմբերի 13-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված արագաչափ սարքերը. 1. ք. Երևան, Սասնա Ծռեր փողոց, եկեղեցու հարակից տարածք, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, 2. Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Զ.Անդրանիկի փողոց, (Վանատուր թաղ., 535… Read more »

Նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և դրա համար բոլոր նախադրյալներն ունենք. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որն ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրո¬տնտեսական կայունությանը: «Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր… Read more »

Հանրապետությունն ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում է. օդի ջերմաստիճանը կնվազի

«Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևությաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ hանրապետության տարածքում նոյեմբերի 9-10-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 9-ին  Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ ինտենսիվ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:… Read more »

Օրենքի խախտմամբ հաշմանդամության 3-րդ կարգ ստացած անձը ստացավ հաշմադամության 2-րդ կարգ

Հաշմանդամության 3-րդ կարգ ունեցող Ս. Շ.-ին 2017 թ. հուլիսի 11-ին վերափորձաքննել ու կրկին հաշմանդամության 3-րդ կարգ են սահմանել: Սակայն նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում պետք է սահմանվեր հաշմանդամության 2-րդ կարգ: Ս. Շ.-ի քույրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ տարիների ընթացքում նրա առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ ավելի է վատթարացել: Այժմ նրա… Read more »

Տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ 2017 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 15:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` Ա/Ձ Լուսինե Պետրոսյան, «Արմենակ և Աննա Թադեոսեանների ԲԿ» Հիմնադրամ, «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր» ՍՊԸ, «Սիբիսիտի» ՍՊԸ, «Գրիգ Դենտ» ՍՊԸ, «Նոր Հայացք»… Read more »

ԱՄՆ դեսպանատունը՝ Ֆուլբրայթ ծրագրին դիմելու վերջնաժամկետի մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Ֆուլբրայթ այցելու-գիտաշխատողների կրթաթոշակային ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև ՈՒՐԲԱԹ օրը: Բոլոր փաստաթղթերը, շարադրությունները և անհրաժեշտ տեղեկությունները պետք է լրացված և ներկայացված լինեն, որպեսզի դիտարկվեք ծրագրի համար: Հարցեր ունե՞ք: Դիմե՛ք մեզ: Գիտահետազոտական աշխատանքի ոլորտներին և ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալhttps://www.usa.am/cms/announcements.php էջում: Առցանց հայցադիմումը լրացնելու համար այցելեք՝https://apply.embark.com/student/fulbright/scholars/30/.  Իրավաբան.net

Նախարարությունը պատշաճ ընթացք է տվել 29000-ից ավելի դիմում-գրությունների

2017 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 29568 դիմում և գրություն, որոնցից 1126-ը եղել են քաղաքացիների դիմումներ:  Դիմում-գրություններից 1600-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Նույն ժամանակահատվածում տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 210 հարցում էլ նախարարությունը ստացել է զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից… Read more »

Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին, «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին, «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը… Read more »