Daily Archives: Չորեքշաբթի, Նոյեմբեր 8, 2017

Երկու պետհիմնարկ կմիավորվեն

Կառավարության վաղվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելուն: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին միացման ձեվով վերակազմակերպելու մասին» կառավարության Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված… Read more »

Ե՞րբ կարող է աշխատողը արձակուրդ պահանջել

Արձակուրդին վերաբերող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Սույն թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ին  հիմնականում տրվող հարցերն են. Ո՞րն է ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը և տրամադրման կարգը: Փաստաբան Մարիամ Զադոյանը նշում է, որ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային… Read more »

Կառավարության վաղվա նիստին նոր նշանակում կլինի

Կառավարության վաղվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նոր նշանակմանը: Նախարար Սուրեն Կարայանը գործադիրի անդամներին է ներկայացնելու որոշման նախագաիծ, որի համաձայն, նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվում Արմեն Կարապետյանը: Իրավաբան.net

Հանրային քննարկումներ՝ տուրքերի և վճարների որոշման նախագծերի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց` մասնակցելու 2017 թվականի նոյեմբերի 8-23-ը ներառյալ կազմակերպվող «Երևանի համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի N 224-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 90-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «2018 թվականի տեղական… Read more »

Նախագահը հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների, սփյուռքի նախարարները, արտաքին գործերի նախարարի տեղակալը, Նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են… Read more »

Բարձրացել է եվրոյի և դոլարի փոխարժեքը

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ նոյեմբերի 8-ի տվյալներով,  ԱՄՆ  դոլարի փոխարժեքը  բարձրացել է 0.48 դրամով՝ դառնալով՝ 486.22 դրամ, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 1.96 դրամով՝ դառնալով՝ 563.77 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով, դառնալով՝ 8.20 դրամ: Իրավաբան.net  

ՔԿՀ պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանցից մեկը նույն ՔԿՀ-ի օպերատիվ բաժնում բացատրություն է տվել,