Daily Archives: Երեքշաբթի, Նոյեմբեր 7, 2017

Ջրառատում հայտնաբերվել են անհետ կորածների դիակները

Նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում հայտնաբերվեցին որպես անհետ կորած որոնվող 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը։ Նոյեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և քննչական բաժնի ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ սեպտեմբերի 18-ին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում Սամվել Ալիխանյանին և Վարդուհի Սիմոնյանին սպանել… Read more »

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. «Հիդրոմետ»

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 8-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 8-10-ը սպասվում է անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           19.70C (1998… Read more »

Անկարգություններ՝ «Գորիս» ՔԿՀ-ում. քրեական գործն ընդունվել է վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգությունների դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում՝ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ռեժիմային մասնաշենքում քննչական… Read more »

«Օրինական, առանց խախտումների ընտրված գյուղապետ եմ». Հուսիկ Սահակյան

Արենի համայնքի բնակիչները շարունակում են իրենց բողոքի ցույցը: Նորընտիր համայնքապետ, ՀՀԿ-ական Հուսիկ Սահակյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում պաշտոնից հրաժարվել: «Եղել են օրինական, առանց խախտումների ընտրություններ, ես էլ նախկին գյուղապետից երկու անգամ շատ ձայն եմ հավաքել»,-նշեց Հուսիկ Սահակյանը: Նրա խոսքով՝ նա մի գյուղի պատճառով չի պատրաստվում պաշտոնից հրաժարվել: Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները տեղի… Read more »

Նախարարը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։ Նախարարի ուշադրության կենտրոնում էին մարզի ճանապարհաշինական ծրագրերը։ Ծովակ, Լճաշեն, Մաքենիս, Ախպրաձոր գյուղական համայնքները կապող համայնքային նշանակության ճանապարհը տարիներ շարունակ անանցանելի էր։ Նախարարի նախորդ այցի ընթացքում, բարձրաձայնելով խնդիրը, այս համայնքների ղեկավարները խնդրել էին լուծումներ գտնել։ Ճանապարհը ներառված չէր 2017թ. ճանապարհաշինական ծրագրերում և… Read more »

ԵՊՀ-ի ուսանողները դասադուլ են կազմակերպել

Երևանի պետական համալսարանի ուսանողները այսօր դասադուլ են կազմակերպել: Իրավաբան.net-ի լրագրողը հայտնում է, որ ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով: Նշենք, որ ԱԺ-ում օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ցուցարարները շրջում են ֆակուլտետներով ու կոչ անում, որպեսզի ուսանողները միանանց: Համալսարանի անվտանգության աշխատակիցները փակել են… Read more »

Արենցիները բողոքի ցույց են կազմակերպել. նրանք չեն ընդունում նոր գյուղապետին

Վայոց ձորի Արենի համայնքում բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զորույցում ասացին Արենիի համայնքապետարանից: Բնակիչները պահանջում են, որպեսզի գյուղապետ շարունակի լինել Րաֆֆի Խաչատրյանը, ոչ թե նորընտիր գյուղապետ Հուսիկ Սահակյանը: Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին: Ընտրություններին մասնակցած 6338 արենցիներից 1175-ը իրենց ձայնը տվել էին Րաֆֆի Խաչատրյանի, իսկ 3123-ը Հուսիկ… Read more »

ՏԻՄ ընտորթյունների արդյունքները՝ Լոռու մարզում

Ամփոփում ենք Լոռու մարզում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները: Ստեփանավանում ընտրելու իրավուք ունեցող 15.762 քաղաքացուց ընտրության է եկել միայն 5273-ը: Տարծքում առաջադրված միակ թեկնածուն եղել է Միքայել Ղարաքեշիշյանը, ով հավաքել է 5028 ձայն: Տաշիրոում միակ առաջադրված թեկնածուն եղել է Էդգար Արշակյանը: Ընտրելու իրավունք ունեցող 12.160 քաղաքացիներից ընտրության էր եկել միայն 4588-ը: Էդգար արշակյանը հավաքել… Read more »

Մտահոգիչ է ՀՆԱ-ի ու կրթության և գիտության ոլորտի հատկացումների տոկոսային հարաբերությունը. ԿԳ նախարար

Լ. Մկրտչյանի բնորոշմամբ՝ բյուջետային քաղաքականությունը բնորոշում է պետության վերաբերմունքը կրթության նկատմամբ.« Բյուջետային քաղաքականության միջոցով որոշվում է

2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերը

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 6-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է 2018թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը: «2018թ. պետական բյուջեի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի շուրջ 28 տոկոսը: Վերջին տարիներին ՀՀ… Read more »