Daily Archives: Երեքշաբթի, Նոյեմբեր 7, 2017

Քաղաքացիները բողոքում են «Օդից փող»-ի դեմ. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ՝ հաշվի առնելով Պաշտպանին հասցեագրված բողոքները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հեռուստատեսությամբ հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղին մասնակցելու հետեւանքով վնաս կրելուն: Բողոքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի… Read more »

Մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու մեջ մեղադրվողը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանը հիվանդանոցում է, ծանր վիճակում: Իրավաբան.net-ի հետ զորույցում նրա պաշտպանը՝ Արսեն Սարգսյանը նշեց, որ նա խոսում է, բայց շարժվել չի կարողանում: Նրա խոսքով՝ մեղադրվողը հրաժարվում էր սկզբում ցուցմունք տալուց: «Հրաժարվում էր, սակայն խոսեցի նրա հետ ու նա հանգեց այն եզրակացությանը, որ լավ կլինի, եթե… Read more »

Ամուսնու սպանության մեջ մեղադրվող կինը դեպքի պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ըստ փորձագետների եզրակացության՝ մեղադրյալը դեպքի պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Լոռու մարզի բնակիչ Տ.Մարտիրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել էր 2017 թվականի մայիսի 25-ին՝ կեսգիշերին, իր տան տարածքում։ Նախնական տվյալներով՝ վերջինս կյանքի հետ… Read more »

Ուսանողների կազմակերպած ցույցն ավարտվեց

ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի մոտ հավաքված, դասադուլի մասնակից ուսանողները ստորագրեցին պաշտպանության նախարարին ուղղված նամակի տակ՝ ի պաշտպանություն տարկետման կիրավունքի սահմանափակման դեմ բողոքին: Այսօրվա դասադուլն ավարտվեց, սակայն ուսանողները վաղը նորից կհավաքվեն: Իրավաբան.net

Վարդան Հարությունյանը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության 6-րդ համաժողովին

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հրավերով պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նոյեմբերի 1-3-ը Տոկիոյում մասնակցել է ՀՄԿ տեխնոլոգիաների և նորարարությունների 6-րդ համաժողովին: Համաժողովի ընթացքում ներկայացվել են սահմանային հսկողության օժանդակման տեխնոլոգիական լուծումները, նորարարությունների կիրառման լավագույն փորձը, քննարկվել են տեխնոլոգիական զարգացումները և արդիական լուծումները, որոնք նախատեսված են մատակարարման գլոբալ շղթաների անվտանգության համար: Համաժողովին մասնակցել… Read more »

Ընդունվել է 22 վերահաշվարկի և մեկ ընտրությունները անվավեր ճանաչելու դիմում. ԿԸՀ

2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների  քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև նոյեմբերի 7-ը` ժամը 11.00-ն: Սահմանված ժամկետում թվով 8 (թիվ 17, թիվ 18, թիվ 21, թիվ 24, թիվ 25, թիվ 26, թիվ 29 և թիվ 37)… Read more »

Նախագահն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ-ի առաքելությունը և դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում՝ ընդգծելով, որ երկրի համար կայուն գործընկեր դարձած բանկի հետ համագործակցության անցած տասներկու տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ներառել են թե´ հանրային և թե´… Read more »

Պրոռեկտորը թույլ չտվեց նրանց երկար մնալ համալսարանի դիմաց. ուսանողների ցույցը շարունակվում է

Դասադուլ հայտարարծ Երևանի պետական համալսարանի ուսանողները շարժվեցին դեպի Հայաստանի ազգային ագրարային համալսարան: ԵՊՀ ուսանողներին դիմավորեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը և համալսարանի դասախոսներից մի քանիսը: Պրոռեկտորը թույլ չտվեց նրանց երկար մնալ համալսարանի դիմաց: «Մեր բուհից 1750 հոգի հիմա ծառայում են բանակում, գալու են, շարունակեն ի՞նչ կա դրա մեջ »,- ասաց Հայաստանի ազգային ագրարային… Read more »

Պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթերի կեղծման դեպքերի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու  դեպքերի  վերաբերյալ քրեական գործը: Այսպես, ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հանրային աշխատանքների ձևով պատժատեսակի կատարման գործընթացի օրինականության ստուգման շրջանակներում… Read more »

2277.41 հազար դրամ՝ մահարձանի համար

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Լորենց Առուշանյանի կնոջը` Ալվարդ Պետրոսյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2017 թվականի ընթացքում հատկացնել 2277.41 հազ. դրամ: Իրավաբան.net

Հանրային արտաքնոցի մաքրման ծառայությունների գնման գործընթացը կեղծ է եղել. «Ելք»

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այսօր վերջնականապես պարզվեց, որ Կենտրոն թաղապետարանի կողմից Կենտրոն համայնքում (Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տրածքում) գտնվող հանրային արտաքնոցի մաքրման ծառայությունների գնման գործընթացը կեղծ է եղել։ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆի ղեկավարից ստացել եմ նամակ այն մասին, որ «վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման… Read more »

Բաստուրմայի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների 2 արտադրամասերինը՝ վերականգնվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասի գործունեությունը: Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, բաստուրմայի վրա բացակայել է մակնշումը, բացի այդ՝ Երևանում գործող տնտեսվարողը չի ներկայացրել ներկրված մսի և ընդունվող հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, բաստուրմայի արտադրությունը չի իրականացվել արտադրողի սահմանած տեխնոլոգիական հրահանգին ու տվյալ արտադրատեսակի… Read more »