Daily Archives: Երեքշաբթի, Նոյեմբեր 7, 2017

«Այնքան «շպրտված» է այս գործը…»․ Մայրը պնդում է, որ 25-ամյա որդու սպանությունը չի բացահայտվել

25-ամյա Արտյոմ Ադանալյանը սպանվել է երեք տարի առաջ Գյումրիում։ Իրավաբան.net-ի հետ զրույցում Արտյոմի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը պատմում է, թե ինչ դժվարությամբ է մեծացրել տղային և ինչ զրկանքներ են կրել, որ նա բարձրագույն կրթություն ստանա․ «Արտյոմս նոր էր վերադարձել Մոսկվայից, երբ այդ դեպքն եղավ: Ավարտել էր Երևանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական բաժինը: Անգլերենով տեխնիկական թարգմանությոններ էր անում»։… Read more »

Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից

Ո՞վ է երկքաղաքացին: Երկքաղաքացիության վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն` ՀՀ երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ՀՀ քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:   Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց իրավաբան Մարիամ Զադոյանը: Ի՞նչ իրավունքներ ունի երկքաղաքացին ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է ՀՀ… Read more »

Կառավարության հավանությանը կներկայացվի դեղերի գրման և բացթողման կարգը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը  կառավարության հավանությանն է ներկայացրել դեղատոմսերի գրման և դեղերի բացթողման կարգը, դեղատոմսերի ձևերը և դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը: Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են դեղատոմսերի ձևերի հետևյալ տեսակները. թմրամիջոց պարունակող դեղերի համար` N1, (տպագրվելու են պետության կողմից) հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար` N2, մեկանգամյա` N3, բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով… Read more »

12 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Երեխայի անձնագրավորման առանձնահատկությունները

Անձնագրային և վիզաների վարչության պետը՝ Մնացական Բիչախչյանը ֆեյսբության էջում գրառել է. «ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ –Եթե երեխայի ծնվելու պահին նրա ծնողները ՀՀ քաղաքացիներ են, ծնողներից մեկը կարող է դիմել անձնագրային ծառայություն երեխային ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ անձնագիր ունենալու դեպքում՝ այն փոխանակելու համար։ Նույնիսկ եթե մյուս ծնողը գտնվում է Հայաստանից դուրս, այն խոչընդոտ չէ երեխայի անձնագրավորման… Read more »

Տուգանք պատժատեսակի կատարման ՀՀ դատախազության նախաձեռնությունն արդյունքներ է տալիս

ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի ապրիլի 23-ին ընդունած որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով  տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չէր երաշխավորվում երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս տևողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ,… Read more »