Daily Archives: Երկուշաբթի, Նոյեմբեր 6, 2017

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննության վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղի կունենա 2018թ. հունվարի 29-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011880-146, 011-880-144/: Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. նոյեմբերի 02-ից դեկտեմբերի 01-ը ներառյալ: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը. – Դիմում – կադրերի հաշվառման անձնական թերթ – ինքնակենսագրություն /ձեռագիր` նշելով ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, դպրոցը, ԲՈՒՀ-ը,… Read more »

Եվրոպայում ուսանելու կրթաթոշակային ծրագիր՝

2018 թվականի մայիսի 19-ից հունիսի 15-ը «Ջոն Սմիթ» հիմնադրամի նախաձեռնությամբ  կազմակերպվելու է  Ընդլայնված Եվրոպայի կրթաթոշակային նոր ծրագիր։ Ընտրության առաջին փուլի համար դիմումների վերջնաժամկետն է 2017 թվականի նոյեմբերի 10-ը: Հետաքրքրված թեկնածուները դիմելու պայմանների և պահանջների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող են այցելել www.johnsmithmemorialtrust.org կայքէջը: Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարությունից։ Իրավաբան.net

12-ժամյա ջրանջատում՝ Կապանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 7-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Դատախազությունն ամփոփել է ՏԻՄ ընտրություններում արձանագրված իրավախախտումները

ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել 05.11.2017թ. Հայաստանի Հանրապետության բոլոր տասը մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 47 դեպքերի վերաբերյալ հաղորդումներ: Նշված դեպքերից՝ – 32-ը վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկության փորձերին (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված). – 2-ը՝ առերևույթ… Read more »