Daily Archives: Կիրակի, Նոյեմբեր 5, 2017

Ձերբակալել են Կատալոնիայի նախկին ղեկավարին

Կատալոնիայի նախկին ղեկավարին՝ Կառլես Պուչդեմոնին և նրա նախկին խորհրհրդականներին 24 ժամով ձերբակալել են: Այս մասին հայտնում է ria.ru լրատվական կայքը: Հինգն էլ ինքնակամ և փաստաբանների ուղեկցությամբ ներկայացել են ոստիկանություն: Նրանք կարող են ձերբակալված մնալ  ամենաշատը 24 ժամ: Այդ ժամանակահատվածում դատարանը որոշում կկայացնի նրանց հետագա ճակատագրի վերաբերյալ: Նրանց մեղադրում են աբստամբության կազմակերպման, հեղաշրջման, պետական բյուջեի վատնման… Read more »

Ավտովթար Թբիլիսյան խճուղում. կա զոհ և վիրավորներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 13:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող լամպերի նախկին գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել… Read more »

Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ քվեարկողների թիվը 40.82 տոկոս է

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 17:00-ի դրությամբ քաղաքապետի ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 18105 քաղաքացիներից 9219-ը՝ 50.92 տոկոս։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քվեարկության իրավունք ունեցող 22148 քաղաքացուց մասնակցել է 10986-ը՝  49.60 տոկոս, Սիսիանում՝ 23213 քաղաքացուց ընտրություններին մասնակացել է 10527-ը՝ 45.35 տոկոս։ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում էլ ընտրելու իրավունք ունեցող 21600 քաղաքացուց… Read more »

Այս պահի դրությամբ ՏԻՄ մարմինների ընտրություններին մասնակցել է 129 633 ընտրող. ԿԸՀ

Այսօր` նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին  ժամը 14։00–ի դրությամբ մասնակցել է 129 633 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 26.67%-ը։ Ընդհանուր առմամբ 69 համայնքում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 486106 քաղաքացի։ Մասնակցության ամենաբարձր՝ 59.85% ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում.  այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից  243–ը։ Ամենացածր… Read more »

Մոսկվայում 80 մարդ է ձերբակալվել

 Մանեժնայա հրապարակում` Մոսկվայի կենտրոնում, ավելի քան 80 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է meduza.ru-ն: Նոյեմբերի 5-ից մի քանի օր առաջ Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում ծայրահեղական և արգելված «Արտպոդգոտովկա» շարժման մի քանի տասնյակ համակիրներ էին ձերբակալվել: Նրա դեմ ծայրահեղականության մասին քրեական գործ է հարուցվել: Մալցևը մի քանի տարի շարունակ ասել է, որ 2017 թվականի… Read more »

ՏԻՄ ընտրությունների տեսանկարհանում Ընտրական օրենսգրքով չի նախատեսվում. ԿԸՀ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման կազմակերպում Ընտրական օրենսգրքով չի նախատեսվում: Իրավաբան.net

«Ահարոն Մինասյանը սպառնում է ընտրողներին». ԿԸՀ-ի պարզաբանումը

Haynews.am կայքի՝ նոյեմբերի 5-ին հրապարակված «Գողթանիկ համայնքում Ահարոնը սպառնում է ընտրողներին» վերտառությամբ հոդվածում նշվում է. «Ահազանգ կա Վայոց ձորի մարզի Գողթանիկ համայնքից: Ահարոն Մինասյանը ով իր դստերը տարել է Գողթանիկ ընտրության՝ ահաբեկում, վախեցնում է մարդկանց, անգամ սպառնացել է ծեծել Սոլակ անունով մի գողթանիկցու»: Վայոց ձորի մարզի Գողթանիկ համայնքի թիվ 36/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պետիկ… Read more »

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց. Արցախի ՊՆ

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: Իրավաբան.net

Օդի ջերմաստիճանն կբարձրանա 2-4 աստիճանով. «Հիդրոմետ»

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 6-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին, 9-10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղուոմներ: Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն կբարձրանա 2-4 աստիճանով, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 6-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 7-ին, 9-10-ին սպասվում է անձրև:   Իրավաբան.net

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 49020 քաղաքացի. ԿԸՀ

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 49020 քաղաքացի (10.08 %): Տեղեկատվություն քվեարկության մասնակիցների վերաբերյալ ըստ համայնքների: Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 5-ին ՀՀ 69 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված… Read more »

Խոշոր պայթյուն Սիրայում. առնվազն 100 զոհ կա

Սիրիական Դեր Զոր քաղաքի մոտակայքում խոշոր պայթյուն է եղել փախստականների ճամբարում,  ինչի հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ, կան տասնյակ վրավորներ. այս մասին գրում է ria.ru-ն: Նշվում է, որ այս գիշեր ականապատ մեքենայով ահաբեկիչ է մտել փախստականների ճամբար և պայթեցրել այն:  սարքը: Հիշեցնենք, որ Դեր Զորը  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից սիրական բանակն ամբողջությամբ ազատագրել է… Read more »

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետեւում է ՏԻՄ ընտրություններին

Նոյեմբերի 5-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական եւ մարզային ստորաբաժանումներն աշխատում են վաղ առավոտից։ Աշխատանքային խմբեր են գործուղվել այն մարզեր, որտեղ ստորաբաժանումներ առանձնացված չեն։ Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով:   Իրավաբան.net