Daily Archives: Կիրակի, Նոյեմբեր 5, 2017

Գորիսի քաղաքապետ է ընտրվել Առուշ Առուշանյանը

Ըստ նախնական տվյալների՝ այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում, Գորիս խոշարացված համայնքում ժամը 22:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած 13162 քաղաքացուց 12945-ը իր քվեն տվել է ներկայիս քաղաքապետի պաշտոնակատար Առուշ Առուշանյանին: Քաղաքապետի երկրորդ թեկնածուն՝ Սամվել Հարությունյանը ստացել է 56 ձայն, անվավեր է ճանաչվել 163 քվեաթերթիկ: Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը Գորիսի և այս ընտրությունների  ամենաերիտասարդ թեկնածուն էր: Նա 26 տարեկան… Read more »

ՏԻՄ ընտրությունների ամենաերիտասարդ և ամենատարեց թեկնածունները

ՏԻՄ ընտրությունների ամենաերիտասարդ թեկնածուն Առուշ Առուշանյանն  է: Նա ծնվել է 1991 թվականի մարտի 12-ին, 26 տարեկան է: Առաջադրվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Ընտրությունների ամենատարեց թեկնածուն Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավարի թեկնածուն է ՝ Հովհաննիսյան Կառլենը: Նա ծնվել է 1948 թվականին, 69 տարեկան է: Նշենք, որ հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների… Read more »

Հրդեհ Վաղաշեն գյուղում

Նոյեմբերի 5-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 20։30-ին։ Պարզվել է, որ Վաղաշեն գյուղի 28-րդ փողոցում այրվում է 10-րդ տան և հարակից հացատան տանիքները և այնտեղ կուտակած խոտ։ Մասամբ այրվել է տան տանիքի կառուցատարրերը (մոտ… Read more »

Գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան. ԿԸՀ

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան: Քվեարկության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին տրվել են օպերատիվ լուծումներ: Քվեարկության ավարտից հետո բոլոր ընտրական տեղամասերում սահմանված  կարգով տպվել են ավարտական տեղեկանքները: Հիշեցնենք, որ այսօր հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը 243 335 է կամ… Read more »

Ընտրություններում ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Ենոքավանում

 Այսօր  հանրապետությունում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողների ամենապասիվ մասնակցությունը եղել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում, իսկ ամենաակտիվը եղել են Վայոց ձորի Ենոքավան համայնքի ընտրողները։ Սասունիկում քվեարկելու իրավունք ունեցող 2522 քաղացուց մասնակցել է  389-ը կամ  էլ ընտրոցղների 15.42 տոկոսը, իսկ Ենոքավանում քվեարկությանը չեն մասնակցել ընդամենը 88 բնակիչ։ Քվեարկելու իրավունք ունեցող 406 քաղաքացուց մասնակցել է 318-ը՝… Read more »

ՄԻՊ-ն ուսումնասիրել է ընտրություններին առնչվող 52 հրապարակում

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական եւ մարզային ստորաբաժանումներն ուսումնասիրել են ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ աշխատանքային խմբեր են գործուղվել մարզեր: Ուսումնասիրվել է զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած՝ ընտրություններին առնչվող 52 հրապարակում: Դրանք վերաբերել են տեղամասային կենտրոններին հարող տարածքում խմբերով հավաքվելուն, մեքենաների կուտակումներին, քվեարկության գաղտնիությանը,… Read more »

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. մեկնարկել է ձայների հաշվարկը

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ժամը 20:00-ին փակվել են բոլոր՝ 527 ընտրական տեղամասերը: Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 243335 քաղաքացի կամ ընտրողների 50.06 տոկոսը: Այժմ հաշվարկվում են ձայները: Տեղեկատվություն քվեարկության մասնակիցների վերաբերյալ ըստ համայնքների: Իրավաբան.net

Ովքե՞ր են ամենախոշոր քաղաքներում առաջադրված համայքի ղեկավարի թեկնածուները

ԿԱՊԱՆ Աշոտ Հայրապետյանը ծնվել է 1971թ. ապրիլի 10-ին: 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Կապան քաղաքային համայնքի ղեկավար: Գործող քաղաքապետ: Արտուր Աթայանը ծնվել է 1964թ. ապրիլի 4-ին: 1991 թվականից ՀՅԴ անդամ է, նույն թվականից` ՀՅԴ ԿԿ գործիչն էր Սյունիքում, 1996 թվականից` ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեի անդամ: 1995 թվականին քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է… Read more »

Միայն հարուստներից և աղքատներից բաղկացած երկիրը ապագա չունի. Լուիզա Սարգսյան

Լուիզա Սարգսյանը ԱԺ պատգամավորի մանդատը ստացել է այս տարի: Ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համապետական ընտրացուցակով: Ընդգրկված է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Ամուսնացած է, ունի երկու զավակ: Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուիզա Սարգսյանի հետ զրուցել ենք «Կանայք՝ օրենսդիրում» շարքի շրջանակում: -Կինը և քաղաքականությունը որքանո՞վ են համատեղելի: -Կանայք մեծ գործ ունեն անելու քաղաքականության մեջ: Կանայք ավելի լայն… Read more »

ՊՆ-ն գրեթե 3 միլիոն դրամ է ծախսել հուշանվերների համար

Պաշտպանության նախարարությունը  սեպտեմբերի 14-ին պայմանագիր է կնքել «Մարի Սիր» ՍՊԸ-ի հետ, որով ընկերությունից խորհրդանշական խաչվառ-նվերներ է գնել: Խաչվառները 21-ն են եղել, յուրաքնաչյուրը՝ 140 հազար դրամ: Ընդհանուր առմամբ ՊՆ-ը հուշանվերի համար ծախսել է 2 միլիոն 940 հազար դրամ: Պատվիրատուի պահանջով խաչվառները պետք է մատակարարվեին պաշտպանության նախարարություն: Ալիսա Չիլինգարյան  Իրավաբան.net

Որո՞նք են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով ամենափոքր համայնքները

Այսօր 08:00 մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցել է 198.412 մարդ կամ ընտրողների 40.82 տոկոսը: Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում  ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով ամենափոքր համայնքները: Առաջինը դա Դդմասարն է, այն գտնվում է Արագածոտնի մարզում և ունի ընտրելու իրավունք ունեցող 130 քաղաքացի: Հաջորդը Գեղաքարն է: Այն գտնվում է… Read more »