Daily Archives: Շաբաթ, Նոյեմբեր 4, 2017

Ադրբեջանը նման է աֆրիկյան Գամբիա պետությանը. Լապշին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը իմ ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ հայ ընկերները ինձ հարցնում են՝ քո ճանապարհորդելու մեծ փորձից ելնելով կարող ես ասել, թե աշխարհի ո՞ր երկրին է ավելի շատ նման Ադրբեջանը: Հայերը Ադրբեջան այցելել չեն կարող և այս հարցը տեղին է: Պատասխանում եմ, որ անձի պաշտամունքը, ԶԼՄ-ների, ընդիմադիրների վրա հարձակումը և ընդհանուր մարազմը, որը… Read more »

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 44.6 մլն ԱՄՆ դոլար

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 78,301,361 դոլար 482,24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 81,365,303 ԱՄՆ դոլար 483,93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,300,000 դոլարի առք և վաճառք 483,61 դրամ մեկ ԱՄՆ… Read more »

Հայաստան է այցելել ՌԴ «Կորպորացիա Իրկուտ» ընկերության պատվիրակությունը

Ի կատարումն Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Ռուսաստանի Դաշնության «Կորպորացիա Իրկուտ» ընկերության պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած խմբի հետ: Հանդիպման… Read more »

Վարչապետը ԱԺ-ում կառավարության նոր ներկայացուցիչ է նշանակել

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի… Read more »

6 ժամ լույս չի լինին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Սարի թաղի 1-9 շարքերի սեփական տները մասնակի, Եր.Քոչարի փ. 7/5, Քաջազնունի փ. 1/1, 2/1, 20/1 շենքերը, Վրացյան փ. 5/1, Նոր Կիլիկիա փ. 1-6 շենքերը, Լուսինյանց, Աթենքի, Այասի փողոցները, Սիսվան փ…. Read more »

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թաջ Մահալ

Հնդկաստան աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Ագրա քաղաք, որտեղ այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ: Հանրապետության Նախագահը գրառում է կատարել հռչակավոր ճարտարապետական այդ կառույցի պատվավոր հյուրերի մատյանում: «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ուրախ եմ, որ Հնդկաստան կատարած իմ այցելության շրջանակներում առիթ եղավ այցելելու նաև այս աշխարհահռչակ և միևնույն ժամանակ… Read more »

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. «Հիդրոմետ»

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 5-6-ը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 5-6-ը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 7-ին, 9-ին սպասվում է անձրև:   Իրավաբան.net

Բագրատաշենի անցակետում բերման է ենթարկվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.45-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Կարեն Մ.-ն: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, վերջինս հունիսի 28-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (Կողոպուտը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Իրավաբան.net

ՃՏՊ Գյումրի քաղաքում

Նոյեմբերի 4-ին, ժամը 04:59-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մաքսատան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խորենացի փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում «Mercedes-Benz E» մակնիշի 18 xx 818 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված ՌԴ քաղաքացի Ալեքսանդր… Read more »

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:   Իրավաբան.net

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեություն, իսկ հանրային սննդի օբյեկտին թույլատրվել է վերսկսել աշխատանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանի հացի արտադրամասի գործունեությունը, քանի որ վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Երևանում գործող այդ արտադրամասում հացի արտադրությունն իրականացվում էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը չի ունեցել մակնշում, իսկ առանց փաթեթավորման հացը՝ տեղեկատվական թերթիկ, հացի և հացաբուլկեղենի տեղափոխումն իրականացվել է… Read more »