Daily Archives: Շաբաթ, Նոյեմբեր 4, 2017

Հայտնաբերվել է օձ

Նոյեմբերի 4-ին, ժամը 15:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում բռնել են օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: Իրավաբան.net

Beeline. անսահմանափակ անվճար զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց

Հայաստանում Beeline-ի «Սմարթ» սակագնային փաթեթներից, Neomax և Quatro ծառայությունների փաթեթներից օգտվող բաժանորդները կարող են անսահմանափակ անվճար զանգեր  կատարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց։ «Սմարթ 3500», «Սմարթ 5500» և «Սմարթ 7500» կանխավճարային և հետվճարային սակագնային փաթեթներում, կանխավճարային «Սմարթ 1500 մարզային» սակագնային փաթեթում, ինչպես նաև Neomax և Quatro ծառայությունների փաթեթներում ներառված 10 000 ներցանցային անվճար րոպեներն բաժանորդները… Read more »

«iPhone 8»-ը 1 դրամով` բաժանորդագրվելով «STARTPHONE» սակագնային պլանին

Ստացեք «iPhone 8» (64 ԳԲ) 1 դրամով՝ բաժանորդագրվելով «STARTPHONE 29 500»  հետվճարային սակագնային պլանին 24 ամսով:   Ամսավճար 29 500 դրամ Փաթեթով տրամադրվող ծառայություններ Ներցանցային խոսելաժամանակ 10 000 րոպե Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր 200 րոպե Ինտերնետ 15 000 ՄԲ   Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: Իրավաբան.net

Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալման որոշումը դատարանը ոչ իրավաչափ է համարել

Փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, 2017 թվականի նոյեմբերի 3-ին քննության առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալի՝ իր պաշտպանյալի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը բավարարել է այն և հաստատել, որ իմ պաշտպանյալի անձնական… Read more »

Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակ է պայթել. կա 1 զոհ և 2 վիրավոր. Արցախի ՊՆ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի… Read more »

Դատախազությունը որոշել է հիշեցնել տուժող կողմի այն իրավունքների մասին, որոնք արդեն իսկ իրացվում են

ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունը 2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործի վերաբերյալ 2017 թ. հոկտեմբերի 10-ին թվագրված «պարզաբանում» է ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին: Դրանում ուղղակի ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացրել են Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի և մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը և հիշեցրել տուժող կողմին ընձեռնված իրավունքների մասին… Read more »

«300.000 հազար դոլար է ինձ պարտք». դատարանը չի բավարարել դիմումատուի բողոքը

Լուսիկ Ղազարյանը պնդում է, որ Հրանտ Մանուկյանը, որի հետ համատեղ գործունեություն են ծավալել` զբաղվել կահույքի և տնտեսական ապրանքների վաճառքով, սկսած 2006թ. մինչև 2016թ. փետրվար ամիսը, պարտք է նրան 300.000 դոլար: Իրավաբան.net-ի հետ զրույցում Լուսիկ Ղազարյանի պաշտպանը՝ Մնացական Ղազարյանը նշեց, որ  նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը որոշ սուբյեկտիվ պատճառներով և քանի որ նա անցած տարիների իրեն… Read more »

Անժամկետ հաշմանդամության կարգ ստացած անձին վեադասության կարգով փորձաքննել ու հաշմադամություն ունեցող անձ չեն ճանաչել. գործը դատարանում է

2009 թ.-ից 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ համարվող Ս. Գ.-ին ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը վերադասության կարգով վերափորձաքննության արդյունքում 2017 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչել: Մինչ այդ՝ 2017 թ. մարտի 27-ին, հերթական վերափորձաքննության ժամանակ Ս. Գ.-ն ճանաչվել էր անժամկետ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ: Ս. Գ.-ի փոխանցմամբ՝ վերափորձաքննության նպատակով 2017 թ. մայիսի… Read more »