Daily Archives: Ուրբաթ, Նոյեմբեր 3, 2017

Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը

ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2017 ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 32,254,286 հազար դրամ: Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 18-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 4,387,236.4 հազար դրամ և 848-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 97,205.3 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ—Ի—Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 111-րդ տեղը՝ 1,001,651.1 հազար դրամ: Իրավաբան.net

Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 3-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել, իսկ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻն կայքը հայտնում է, որ տեղեկություն է ստացվել նաև, որ  քաղաքացին (ոչ սթափ վիճակում) դուրս է եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ… Read more »