Daily Archives: Ուրբաթ, Նոյեմբեր 3, 2017

Քաղաքացի է կորել

Նոյեմբերի 2-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել, իսկ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկություն է ստացվել նաև, որ  քաղաքացին (ոչ սթափ վիճակում) դուրս է եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ,… Read more »

Ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է իրեն սիրիական Հեդեր քաղաքում

Ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է իրեն սիրիական Հեդեր քաղաքում: Այս մասին հայտնում է ria.ru լրատվական կայքը: Պայթյունի հետևանքով մահացել է վեց, վիրավորում է ստացել քսան մարդ: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ ահաբեկիչները վերսկսել են հարձակումները սիրիական բանակի ուղղությամբ: Հայտնի է, որ նրանք ծրագրում են հասնել ստրատեգիական կարևոր կետերից մեկին, Ջաբալ Աշ-Շեյխին: Իրավաբան.net  

ԱԻՆ-ը զգուշացնում է բոլոր վարորդներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Իրավաբան.net

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 8-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 8-ի կեսօրից հետո սպասվում է անձրև: Երևան քաղաքի նոյեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ…. Read more »

Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան դպրոցների դասագրքերն անվճար դարձնելու համար

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ: Մասնավորապես՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ» վտանգվում է… Read more »

Հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ի գիտություն Արարատյան դաշտի գյուղատնտեսների` հայտնում ենք , որ  գիշերը առանձին հատվածներում հնարավոր օդի ջերմաստիճանի անկում` 0…-1 աստիճանի սահմաններում»,-ասված է հայտարարությունում։ Իրավաբան.net

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածը մահացել է հիվանդանոցում

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ դատապարտյալը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել, շտապ օգնություն են կանչել և տեղփոխել հիվանդանոց: «Մահվան պատճառների մասին ավելի մանրամասն տեղեկություն կստանանք դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-նշեց նա: Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի… Read more »

Հայտարարվում է ճանապարհների շինարարական վերանորոգման աշխատանքներ ձեռք բերելու մրցույթ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման (ԿՆՃՑԲԾ ԼՖ) շրջանակներում նախապատրաստվում է իրականացնել ճանապարհների շինարարական վերանորոգման աշխատանքներ ձեռք բերելու մրցույթներ՝ ազգային մրցակցային ընթացակարգի եղանակով։ Մրցույթներն անցկացվելու են էլեկտրոնային գրանցման «ARMEPS» (www.armeps.am) համակարգի միջոցով։ Շահագրգիռ շինարարական կազմակերպությունները մրցույթներին մասնակցելու համար պետք է պարտադիր նախապես գրանցված լինեն «ARMEPS»-ում։… Read more »

ՀՀ քաղաքացու նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՌԴ-ում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 2-ին՝ ժամը 11.25-ին, Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Խաչատուր Խ.-ն, որն օգոստոսի 22-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի շրջանի ՔՀ գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի /ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումը` նախկինում վարչական պատասխանատվության… Read more »

Աշխատանքային խումբ՝ արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր գերատեսչության գործառույթների պատշաճ իրականացումը ձևակերպելու նպատակով

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2-ի հրամանագրով ստեղծվել է արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր գերատեսչության գործառույթների պատշաճ իրականացումը հստակ ձևակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, հաստատվել է այս խմբի անհատական կազմը։ Աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին պետք է ներկայացնի առաջարկություններ յուրաքանչյուր գերատեսչության գործառույթների պատշաճ իրականացման վերաբերյալ: Իրավաբան.net

14 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 09.00-23.00-նկդադարեցվի Դիլիջան քաղաքի՝ Կամոյի, Վասիլևի, Անդրանիկի, Օրջոնիկիձեի, Մխիթարյան, Հակոբջանյան, Մաքսիմ Գորկու փողոցների  ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net