Daily Archives: Ուրբաթ, Նոյեմբեր 3, 2017

Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Թամար Կևորկյանի կենսագրությունը

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամաբ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվել է Թամար Կևորկյանը: Նշենք, որ նա այս պաշտոնում նշանակվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը. Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1974թ., 3 ապրիլի, Եթովպիա, Ադիս Աբեբա Կրթություն 1994-1998թթ.-Ադիս Աբեբա համալսարան 2010թ.- Քորլինզ համալսարան (Corllins University) Աշխատանքային գործուներություն 1998թ.-ից՝ «Ալադին ռեստորան»՝ տնօրեն 2006թ.-ից՝ «Վիլաջո գլոբալ… Read more »

Մեղադրանք է առաջադրվել «Սոսե» բարեգործական ՀԿ նախագահին

Այսօր բարեգործական հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու, օգտագործելու համար. այս մասին այսօր հայտարարություն տարածեց Քննչական կոմիտեն: Նշվում է, որ Եվրամիության կողմից  ֆինանսավորվող երկու դրամաշնորհային ծրագրեր իրականցնելու շրջանակում ՀԿ նախագահի կողմից շուրջ 300 հազար եվրո է հափշտակվել: Այս ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերից մեկը եղել է… Read more »

Պաշտպանի աշխատակազմը կուսումնասիրի պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրական և պրակտիկ խնդիրները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հայաստանում եւ Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումաի հետ: Հանդիպման ժամանակ ստորագրվել է համագործակցության ծրագիր՝ ուղղված Հայաստանում պրոբացիոն համակարգի ներդրման և զարգացման գնահատմանը: Ծրագրի նպատակն է աջակցել Պաշտպանի աշխատակազմին գնահատելու և մոնիթորինգի ենթարկելու Հայաստանում պրոբացիայի ծառայության համակարգի ներդրումը և զարգացումը՝ ոլորտում առկա օրենսդրական… Read more »

Առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քրեական գործ է հարուցվել  ՀՀ ապրանքներ ներկրելու և առանձնապես խոշոր չափերի հարկերը չվճարելու նպատակով հարկային մարմին հայտարարագրեր և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու դեպքի առթիվ: ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում… Read more »

Մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված առանձնապես խոշոր չափով գումարի հափշտակության համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել նաև «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպությանը ՀՀ-ում Եվրոպական… Read more »

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Հանդիպման սկզբում վարչապետ Մոդին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին այցի հրավերն ընդունելու և համաժողովին մասնակցելու համար` հույս հայտնելով, որ Նախագահ Սարգսյանի այցը նոր խթան կհաղորդի հայ-հնդկական հարաբերություններին և կբարձրացնի դրանք նոր մակարդակի: Վարչապետը նշել է, որ եվրասիական տարածքում Հայաստանը… Read more »

Մզրա գետի ափին շուրջ 36 ծառի և 3 ճյուղի հատման դեպք է գրանցվել. դատախազություն

Մի շարք լրատվամիջոցներ ահազանգում են Շիկահողի արգելոցի տարածքում Մզրա գետի ափին շուրջ 40 ծառի հատման մասին՝ հղում կատարելով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազություն է ստացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից 2017թ. հոկտեմբերի 29-ին կազմված բնապահպանական տվյալ իրավախախտման վերաբերյալ… Read more »

Մոսկվայում նախապատրաստում էին վարչական շենքերի հրկիզումներ և հարձակումներ ոստիկանների վրա

Ռուս քաղաքական գործիչ Վյաչեսլավ Մալցևի «Արտպոդգոտովկա» շարժման մոսկովյան խմբի աջակիցները փորձում էին մայրաքաղաքում զանգվածային անկարգություններ հրահրել: Այս մասին հայտնում է ria.ru կայքը: Հաղորդվում է, որ կազմակերպության անդամները նախապատրաստում էին վարչական շենքերի հրկիզումներ և հարձակումներ ոստիկանների վրա նոյեմբերի 4-ին և 5-ին անկարգություններ հրահրելու համար: Խմբերը գործել են Մոսկվայի շրջանում, Կրասնոյարսկում, Կրասնոդարում, Կազանում, Սամարայում և Սարատովում: Բոլոր… Read more »

Թամար Կևորկյանն ազատել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Թամար Կևորկյանն ազատել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից: Որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության nախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Թամար Կեւորկյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»: Իրավաբան.net

Կարեն Կարապետյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի  նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրավական ծառայությունից։ Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝  նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝  ԱՊՀ-ում… Read more »

5 բուհում փորձնական ներդրվել են ուսանողների համար մշակված էթիկայի կանոնագրքեր

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրեն  Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչին, Եվրոխորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վութովային եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տնօրեն Նինա Փիրումյանին: Ողջունելով հյուրերին` Վահրամ Մկրտչյանը նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում կրթության ոլորտում Եվրոխորհրդի հետ համագործակցությունը եւ ցուցաբերած աջակցությունը: Նրա խոսքով` ԵԽ-ի հետ համագործակցությունը հիմնականում… Read more »