Daily Archives: Հինգշաբթի, Նոյեմբեր 2, 2017

Առանց փողկապի քննարկում ՀՀ արդարադատության նախարարի հետ՝ մասնավոր հետախույզների ինստիտուտի վերաբերյալ

Առանց փողկապի և անմիջական միջավայրում ՀՀ արդարադատության նախարար պարոն Դավիթ Հարությունյանը, բիզնեսի ու նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական ու բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր սուրճի սեղանի շուրջ քննարկեցին մասնավոր հետախույզների ինստիտուտի ներդրման դրական և ռիսկային կողմերը։ Հանդիպումը կազմակերպվել էր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի… Read more »

Ձմեռային զորակոչը սկսվեց՝ նախագահի նոր հրամանագրով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նոր հրամանագիր է ստորագրել․ «Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ո ր ո շ ու մ ե մ. 1. 2017 թվականի նոյեմբեր – 2018 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների… Read more »

Ընտանիքը թունավորվել է շմոլ գազից

Նոյեմբերի 1-ին, ժամը 4.30-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Ծիլքար գյուղի բնակիչներ, 1992 թ. ծնված Ջուլիետա Պ.-ն, 1963 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն և 1983 թ. ծնված Ռոման Ա.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Պարզվել է, որ նրանք թունավորվել են հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00- ի… Read more »

Կարեն Կարապետյանը ամփոփում է 2017 թվականը

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակամփոփի կառավարության շուրջ մեկ տարվա աշխատանքները: Վարչապետը հայտնեց, որ 2017 թվականի համեմատ 2018 թվականին կանխատեսել են եկամուտների 8 տոկոս աճ, դեֆիցիտը 3,8 տոկոս, ծախսերը՝ 7,7 տոկոս, ներկայացվեց նաև հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճը և 2018 թվականին նախատեսված բյուջեի եկամուտները: Ներդրումներիի մասին խոսելով՝  Կարեն Կարապետյան նշեց, որ ՀՀ կառավարության կողմից… Read more »

Փաստաբանների պալատը իր դիրքորոշումն է ներկայացրել դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով նախատեսված փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից, որպես դատական սանկցիա տուգանքի կիրառումն անթույլատրելի է համարում: ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:… Read more »

Մոսկվայի քոլեջներից մեկում ուսանողներից մեկը սպանել է դասախոսին

Մոսկվայի քոլեջներից մեկում ուսանողներից մեկը սպանել է դասախոսին։ Դեպքի վայրում դանակ ու էլեկտրական սղոց է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է 1tv.ru-ն: Թե ինչն է եղել պատճառը, առայժմ հայտնի չէ։ Աղբյուրը նշում է,  որ 3-րդ հարկի դասասենյակներից մեկում ընդմիջման ժամանակ ուսանող Անդրեյ Ե.-ն դանակով սպանել է 44-ամյա դասախոսին՝ Սերգեյ Դանիլովին, նրա դիակի հետ սելֆի արել ու տեղադրել… Read more »

Առաջիկա 5 օրերը կանցնեն արևառատ և բավականին տաք. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «Առաջիկա 5 օրերը կանցնեն արևառատ և բավականին տաք։ Իսկական հայաստանյան աշուն»,-գրել է նա։ Նշենք, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում է անձրև: Իրավաբան.net

Վաչապետը՝ ջրի սակագնի բարձրացման մասին

Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց «Վեոլիա ջուր» ընկերության մանրածախ սակագների վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու մասին հայտ է ներկայացրել: Նրա խոսքով՝ հայտով ՓԲԸ-ն առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018 թվականի համար ավելացնել 14,3 դրամով: Նշված հայտը գտնվում է հանձնաժողովի ուսումնասիրության փուլում: «Հայտի ուսումնասիրությունից հետո, եթե Հանրային… Read more »

Ամեն ինչ կանենք, որպեսզի «Ես եմ» ծրագիրը ներդրվի՝  մինչև ձմեռային զորակոչի ավարտը.

Այսօր կառավարությունը հավանություն է տվել պաշտպանության նախարար Վիդեն Սարգսյանի ներկայացրած զինվորական զորակոչը կազմակերպելու մասին օրենքի նախագծին: Նախարարը նաև նշել է, որ նախարարությունը ամեն հնարավորը կանի, որպեսզի այլընտրանքային զինվորական ծառայության «Ես եմ» ծրագիրը ներդրվի՝  ինչև զզորակոչի ավարտը: Նախագծով նախատեսվում է 2017 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին պետք է ապահովվեն զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով՝… Read more »

Պետական եկամուտների կոմիտեն՝ ապօրինի գործունեության հետքերով. բացահայտվել են անօրինական գործունեության դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ իրականացրած հսկողական միջոցառումների շրջանակում Երևանում հայտնաբերել է անօրինական գործունեության մի շարք դեպքեր: Մասնավորապես օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Նուբարաշեն փողոցում հայտնաբերվել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման կոշիկի արտադրամաս: Մոտ 80 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, մեքենաներ, հումք, ինչպես նաև… Read more »

Կաշառք տալու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում ԲՆ նախկին տեսչության պաշտոնյաներ

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու եւ ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված եւ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի… Read more »

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կմեկնի Տաշքենդ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: Իրավաբան.net