Daily Archives: Չորեքշաբթի, Նոյեմբեր 1, 2017

Առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողի հանդեպ բռնությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 29-ին Երևանի շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի կանչի մեկնած բրիգադի և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում բժիշկների հանդեպ բռնության դրսևորման փաստերը: Ցանկացած բռնություն ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն կամ կարող է պետք լինել մեկ ուրիշին: Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են… Read more »

Ավոտվթարի հետևանքով մահացել է 23-ամյա ամերիկուհին

Հոկտեմբերի 31-ին, ժամը 21:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ,  վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի… Read more »

Հաստատվել է կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 31-ին նոր որոշում է ընդունել, որով հաստատել է կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը։ Խորհուրդը նախագահելու է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Խորհդրի կազմն՝ այստեղ։ Իրավաբան.net

Մեղրիում այսօր 10 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 09.00-19.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Արտակ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ աշխատակազմի ղեկավար

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 31-ին նոր որոշում է ընդունել․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21–րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Արտակ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար»։ Իրավաբան.net