Daily Archives: Չորեքշաբթի, Նոյեմբեր 1, 2017

Եվրադատարանը վարույթ է ընդունել 2010 թ. սպանված զինծառայողների գործով գանգատն

2010 թ. հուլիսի 28-ին ԼՂՀ պաշտպանության բանակում սպանված զինծառայողներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդների գանգատը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2017 թ. օգոստոսի 28-ին վարույթ է ընդունել և իր հարցադրումները ներկայացրել կողմերին: Ըստ պաշտոնական վարկածի՝ դեպքը տեղի է ունեցել մարտական հենակետում, որտեղ ավագ լեյտենանտ Վ. Թադևոսյանը, տեսնելով, որ իր ենթակայության տակ գտնվող ժամկետային զինծառայողներ Ա. Սարգսյանն ու… Read more »

Մեղադրանք է առաջադրվել մանկահասակ երեխային պատանդ վերցնելու և երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Արմավիրի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ դանակի գործադրման սպառնալիքով ակնհայտ անչափահասին պատանդ վերցնելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակում են կատարվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արմավիրում գործող «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հաշվի առնելով քրեական… Read more »

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհուրդն ի գիտություն է ընդունել «Սերենիսսիմա կոստրուցիոնի» ընկերության հետ պայմանագրի լուծումը և հաստատել Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը: Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև Քաղաքային կայուն… Read more »

24-ժամյա ջրանաջատում Արաբկիրում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 3-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Ա. Խաչատրյան փող. 1-ից-8 համարների` իրենց կոտորակներով, Գյուլբենկյան փող. 35/1, 37, 39, 41, 44, 46 համարների` իրենց կոտորակներով, Հակոբյան փող. 6, 8, 8/2, 10 համարների, Բակունցի փող. 1-ից-6 համարների, Կոմիտաս պող 1-ին շենքի… Read more »

Հոսանքազրկումներ մարզերում. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 01-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Արարատի մարզի՝ 10։00-13։00 Զանգակատուն գյուղը մասնակի, 10։00-16։00 Արմաշ և Նոր կյանք գյուղերը մասնակի, 10։30-16։00 Արտաշատ քաղաքի Իսակով, Արարատյան փողոցները մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-16։00 Առինջ գյուղը մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 12։00-15։00 Գեղարքունիք, Սարուխան, Կարմիր,… Read more »

Բոլոր ավտոճանապարհներն անցանելի են. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Իրավաբան.net

Գյուղապետը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ

Ոստիկանության կազմակերպված հանացավորության դեմ պայքարի գլխավոր վարչության,ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, երեկ՝ հոկտեմբերի 31-ին, տեղեկություններ են ստացվել, որ Փոքր Մանթաշի գյուղապետը՝ Ժիրայր Հակոբյանը, աշխատակազմի ղեկավարը և Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետը մեղադրվուն են որոնում են պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Իրավաբան.net-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին… Read more »

150-300 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը 26 տոկոս դարձնելու վերաբերյալ օրինագիծը կներկայացվի կառավարությանը

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության վաղվա նիստին գործադիրի  ներկայացնելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու օրինագիծ, որը ներկայացրել են ԱԺ պատգամավորների կողմից։ ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված նախագծում նշվում է, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» հոդված 150-ի համաձայն՝ մինչեւ 150 հազար դրամ ամսական եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար սահմանվում է եկամտային… Read more »

Մեղրիի մաքսակետում բեռնատարի թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին  պատկանող «DAF» մակնիշի  սառնարանային բեռնատարը, որն այնուհետև մաքսային ուժեղացված հսկողության… Read more »

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

ԱԻՆ «հիդրոմետ»-ից հայտնում են, որ  Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին  շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 2-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ,… Read more »

ԱՊՊԱ-ն նաև on-line՝ 5%-ով ցածր ապահովագրավճարով

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկացնում են, որ այսուհետ ցանկացած ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագրեր կարող եք կնքել նաև առցանց (on-line) եղանակով և այդ տարբերակով ԱՊՊԱ պայմանագրի կնքման դեպքում կվճարեք սահմանվածից 5% ցածր ապահովագրավճար: Ընդ որում՝ ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքումը պարզ գործընթաց է և տևում է առավելագույնը 3-ից 4 րոպե, ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքման վճարումն իրականացվում է պայմանագրի… Read more »

Անտառապետին ձերբակալելու որոշում է կայացվել. հայտնի է նաև հատումների ցուցում տված անձի ինքնությունը

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել ձերբակալել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության անտառապետին: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Լոռու մարզի դատախազությունում հոկտեմբերի 24-ին Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է… Read more »