Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Մի քաղաքացի դանակով ներս է մտել մանկապարտեզ և  պատանդ վերցրել աշխատակիցներին և երեխաներին

Արմավիրում մի քաղաքացի դանակով ներս է մտել  «Մանուշակ» մանկապարտեզ և  պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Ոստիկանությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ ահազանգը ստացվել է մակապարտեզից: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Մանրամասները՝ ավելի ուշ: Իրավաբան.net  

ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Արցախ

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երևանաբնակ պարտադիր ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հոկտեմբերի 28-ին այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ միասին զինծառայողների հետ հանդիպման են մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ինչպես տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը, Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է,… Read more »

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:   Իրավաբան.net

Ազգային ժողովում մեկնարկում են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկում են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։ Սպասվում է, որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կներկայացնի նախագծով նախատեսված եկամուտներն ու ծախսերը, իսկ Կենտրոնական բանակի նախագահ Արթուր Ջավադյանն էլ՝ նախագծի մասին եզրակացությունը։ Տարբեր գերատեսչություններ ներկայացնելու են նաև իրենց ոլորտին հատկացվող գումարների մասին։ Քննարկումների մեկնարկին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։… Read more »

Ես ուղղակի որպես մասնագետ բացատրել եմ, թե դա ինչ է. Սամվել Բաբայանը «Իգլայի» մասին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Իգլայի» գործով դատավարությունը: Այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ Սամվել Բաբայանը։ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման… Read more »

Փաստաբանը ունի 3 արդարացման դատավճիռ, 6 կարճված դատական գործ. ՀՊԳ

Հանրային պաշտպանի գրասենյակը շնորհակալություն է հայտնում Հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանին իր կողմից վարած գործերով՝ երեք արդարացման դատական ակտերի, ընդհանուր իրավասության դատարաններում ոչ արդարացման հիմքով երեք կարճումների, Նախաքննության ընթացքում հանցակազմի բացակայությամբ կարճված 6 գործերի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով 3 բողոքների բավարարման կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ: Առաջին ատյանի դատարանում արդարացման դատավճիռներ 1. 2017թ. հոկտեմբերի… Read more »

Պաշտպանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները և դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում մարդու իրավունքների զարգացումների առնչությամբ ձեռնարկվող… Read more »

Աշխատաժողով՝ ուղղված դատական և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր մասնակցել են  ԵՄ TAIEX գործիքի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են PEER REVIEW խմբի եվրոպացի փորձագետների կողմից՝ Հայաստանում դատական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները՝ դրանցից որոշները 2018-2022 թվականների  Իրավական և… Read more »

Կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու և ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ քրեական գործ է hարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում  իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողկան հիմնարկում պահվող դատապարտված և կալանավորված անձանց կողմից նույն հիմնարկներում պահվող մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ գործադրելու, ինչպես  նաև նշված քրեակատարողական հիմնարկներում աշխատող պաշտոնատար անձանց… Read more »

ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի 2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ վարույթն իրականացնող մարմինը 2016 թ. սեպտեմբերի 14-ին կասեցված քրեական գործի վարույթը վերսկսել էր և քննության առարկա դարձել Ա. Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանի միջնորդությունները, սակայն «Էական… Read more »

8-ժամյա ջրանջատում Երևանում և Վայքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 31-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. 1. ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 3, 4, 6, 8, 9, 10, 11, 12, 16, 17, 18, 20, 22, 24 փողոցների, 2. Ժամը 09.30-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի:… Read more »

Ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության բրիգադը հարձակման է ենթարկվել

Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի շենքերից մեկը կանչով մեկնած շտապօգնության բրիգադը հարձակման է ենթարկվել: Ոստիկանությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ ահազանգել է բժիշկներից մեկը: Ժամեր անց ոստիկանություն հաղորդում է ներկայացրել նաև  տանտերը ու հայտնել, որ շտապօգնության բժիշկը վիճաբանել է իր հետ և հարվածել։ Կատարվում է քննություն: Իրավաբան.net-