Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Արմավիրում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է. երեք անձ ճանաչվել է տուժող

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ պարզելու մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2017 թվականի  հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչը մուտք է գործել քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ»  մանկապարտեզ և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ վերցրել… Read more »

Կոշտ վարչարարություն է լինելու. ՊԵԿ նախագահը՝ ԱԺ-ի դիմաց առևտրականների ցույցի վերաբերյալ

Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բոլորը պետք է հարկերը վճարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ խոսելով մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռներեցների Ազգային ժողովի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի մասին: Նրա խոսքով՝ առևտրականները ցույց կազմակերպելով ոչ մի դեպքում չեն խուսափի հարկերից: «Դա բացառվում է, չի լինելու: Այդ առևտրականների հետ… Read more »

Անհատ ձեռներեցները ցույց են կազմակերպել ԱԺ-ի դիմաց

Մի խումբ անհատ ձեռներեցներ այսօր բողոքի ցույց են անցկացնում Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջում են իրենց չենթարկել հարկային տեռորի: «Ենթադրենք, երբ Չինաստանից ապրանքը գալիս ա, մենք 5,5 դոլար մենք կիլոյի համար վճարում ենք «Կարգոյին», ինքը դրանից վճարում ա պետությանը: Իսկ երբ մենք ենք ապրանքը վաճառում 1,5 տոկոս էլ ամսվա վերջում հարկայինին ենք տալիս, եթե փաստաթուղթ… Read more »

«Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատում իրականացրած անձանցից մեկը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած  անձանց ինքնությունը, դերակատարության աստիճանը։ Նախնական քննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք տևական ժամանակ՝ 2014-2017թթ., «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության… Read more »

Ի՞նչ կենսագրություն ունի Վրաստանում Հայաստանի նոր դեսպանը

Այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը։ ԱԺ նախկին պատգամավորի կենսագրության վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում parliament.am կյաքից։ Ծնվել է 1968թ. հունիսի 22-ին Երեւանում: 1989թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ֆինանսիստ-տնտեսագետ: 1989-1990թթ. աշխատել է «Հայբակալեա» ձեռնարկությունում` որպես հաշվապահ, 1990-1994թթ.` ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետեւ տեսչության օպերատիվ վարչությունում` պետական հարկային տեսուչ, 1994-1996թթ.`… Read more »

Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն,  Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ազատվել  է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և այս պաշտոնում նշանակվել է Ռուբեն ՍԱԴՈՅԱՆը։ Իրավաբան.net

40-ամյա կին է վրաերթի ենթարկվել

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Իրավաբան.net

Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ. «Հիդրոմետ»

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը՝ հատկապես գիշերները, կնվազի 5-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է… Read more »

Տնտեսվարողի բարձրաձայնած խնդիրը լուծվել է օրենքով

Պետական գնումների մրցույթին տնտեսվարողին կարող են թույլ չտալ մասնակցել՝ չնչին ֆինանսական պարտավորություն ունենալու դեպքում․ այս մասին Bizprotect.am կայքի միջոցով ահազանգել էր Լոռու մարզում գործող տնտեսվարողը։ «Գործարարները հայտարարություն են տալիս պետական գնումների տենդերին մասնակցելուց առաջ, որ պետության նկատմամբ չունեն որևէ պարտավորություն, սակայն տեխնիկական պատճառներով ընդամենը 70 դրամ պարտավորության դեպքում դիտարկվում է, որ հայտարարությունը կեղծ է, զրկվում են… Read more »

Բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները մտահոգիչ են. ՀՀ դատախազությունը վերլուծել է իրավիճակը և քայլեր նախաձեռնել

Հոկտեմբերի 27-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2016թ. ընթացքում ապօրինի բնակարան մուտք գործելու միջոցով կատարված գողությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման, ինչպես նաև  այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության վիճակը, քննարկման առարկա են դարձել նաև այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը, միասնականությունն ապահովելուն վերաբերող հարցեր: Ուսումնասիրությամբ վեր են… Read more »

Փոխգնդապետ Արտակ Գուրջանյանը նշանակվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետ

ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։ Ոստիկանության մամուլի ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ նրան փոխարինել է փոխգնդապետ Արտակ Գուրջանյանը: Վահագն Մոսինյանը ուղարկվել է կադրերի ռեզերվ: Իրավաբան.net

Ռուսաստանից բնական գազի ներկրման ծավալը 20,7 տոկոսով ավելացել է

«Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2017 թվականի հունվար—սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 20,7 %-ով ավելացել են ՌԴ—ից Հայաստան է ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1354.9 մլն խ.մ:Նշվածժամանակահատվածում իրացվել է 1403 մլն խ.մ: Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 300.5 և 141.5 մլն խ.մ, բնակչության կողմից ՝ 448.6 մլն խ.մ: Ընթացիկ տարվա ինն ամիսներին 351.1 մլն խ.մ բնական գազ է իրացվել ԱԳԼՃԿ—ների և 161.3 մլն խ.մ՝ այլ սպառողների կողմից: Իրավաբան.net