Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Զինծառայողները Եղիշավանում վնասված սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել

Այսօր ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել այնուհետև վերադաս հրամանատարության մջոցով կապնվել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Այժմ… Read more »

Դիլիջան ազգային պարկի պահակակետի հրդեհման գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Շրունակվում են անհրաժեշտ դատավարական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա  սիքյուրիթի» ՍՊ

Վթարային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Երկաթ-Գծի ավանի, Ս. Գրիգորյան փող. 10ա շենքի, Գարեգին Ա փող. 6, 8, 10, 12, 12բ, 53 շենքերի և առանձնատների, Ախուրյանի խճ. 2ա շենքի, Նորավան թաղամասի, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, ֆիննական տների,… Read more »

Եվրոյի փոխարժեքը բարձրացել է. ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ հոկտեմբերի 25-ի տվյալներով,  ԱՄՆ  դոլարի փոխարժեքը  նվազել է 0.05 դրամով՝ դառնալով՝ 482.28 դրամ, եվրոյի փոխարժեքը բարձրացել է  0.33 դրամով՝ դառնալով՝ 567.550 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով, դառնալով՝ 8.38 դրամ: Իրավաբան.net

Զինծառայողի ինքնասպանության գործով մեղադրանք է առաջադրվել համածառայողին

Երկրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ Հ.Ավետիսյանին հարվածներ հասցնելու, վիրավորելու վերաբերյալ։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Հ.Ավետիսյանը հրազենային վնասվածքն ստացել է… Read more »

«Մարդիկ ԵԱՏՄ-ից ավելի շատ ապրանքներ են տեսնում իրենց շուրջ». Մեդվեդև

Մարդիկ ավելի շատ ապրանքներ են տեսնում իրենց շուրջը, որոնք արտադրվել են ԵԱՏՄ-ում: Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական Միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է  Դմիտրի Մեդվեդևը: Նա շնորհակալություն է հայտնել լավ կազմակերպված միջոցառման համար, իսկ քննարկումը անվանել է «բեղմանվոր, տեղ-տեղ նույնիսկ հետաքրքիր»: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում ձևավորվել է ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի ավելի հեշտ համակարգ:… Read more »

Պաշտպանի աշխատակազմի փորձն ուսումնասիրող թունիսցի հյուրերն այցելել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

Երկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Թունիսի Հանրապետության խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնինախագահի տեղակալ Նաբիհա Բադրին և գլխավոր քարտուղար Դհիա էդդին Մուրուն այսօր Մարդու իրավունքների պաշտպանԱրման Թաթոյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։ Պաշտպանը թունիսցի գործընկերներին է ներկայացրել չհայտարարված այցերի ժամանակ աշխատակազմի ներկայացուցիչներիաշխատանքի մեթոդներն ու սկզբունքները։ Նրանք շրջել են տարածքով, ծանոթացել Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբկատարված աշխատանքներին, խոսել խնամվող անձանց հետ նրանց խնդիրներից։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդի կողմից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մեթոդներն ու սկզբունքներըճանաչվել են լավագույնը եվրոպական երկրների շարքում և այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմի փորձն ուսումնասիրելու ևիրենց երկրում տեղայնացնելու համար արդեն Հայաստանում են եղել Մարոկկոյի Թագավորության մարդու իրավունքների ազգայինկենտրոնի ներկայացուցիչները: Առաջիկայում սպասվում է այցելություն նաև Բոսնիա և Հերցեգովինայից: Հարգանքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ Իրավաբան.net