Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը կազատվի պարտադիր զինծառայությունից

Այսօր կառավարության նիստին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրել է կառավարության որոշման նոր նախագիծ, որի համաձայն 1991 թ. մայիսի 13-ին ծնված  Հայրապետ Առաքելյանը կա­զա­տվի պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յունից: Այս որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային և հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր, երիտասարդ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը հայ փողային գործիքների կատարողական դպրոցի տաղանդավոր ներկայացուցիչներից է։ Հայրապետ Առաքելյանը ծնվել… Read more »

Սննդի իրացման մեկ կետում հայտնաբերել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացրել Երևանի Ավան-Առինջ 5 հասցեում գտնվող «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ում, որի արդյունքում հայտնաբերել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանքատեսակ՝ 80-ը իրացման ցանցում՝ վաճառքի հանված, իսկ 38-ը՝ խանութի հետնամասում ու տնօրենի սենյակում: Պետական վերահսկողության ընթացքում հայտանբերվել է թե տեղական արտադրության, թե ներմուծված Ժամկետանց կամ թերի… Read more »

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերը․ ուղիղ

Ազգային ժողովն այսօր շարունակում է հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Այս քառօրյայի ընթացքում կքննարկվեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Լիցենզավորման մասին», «Զենքի մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և այլ օրենքի նախագծերը: Իրավաբան.net

Կթույլատրվի քանդել պետական գույքը՝ նորը կառուցելու պայմանով

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է պետական գույքի քանդմանը։ Մասնավորապես, պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կողմից ներկայացվել է կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն՝ կթույլատրվի «Սևան» մարզական հասարակական կազմակերպությանն իր միջոցների հաշվին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց N2/1… Read more »

Արդարադատության ակադեմիային մեքենա կհանձնվի

Այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է Արդարադատության ակադեմիային գույք հանձնելուն։ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կողմից ներկայացվել է կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն, պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված  10.483.333.33 դրամ սկզբնական արժեքով «Տոյոտա Քեմրի» (TOYOTA CAMRY 2.4) մակնիշի  (նույնացման համարը՝ JTNBE40K103065579, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համարը՝ N01BB374017) տրանսպորտային միջոցն հետ կվերցվի… Read more »

Ահաբեկչական ակտ Ուկրաինայում․ կա զոհ

Ուկրաինայում «Էսպրեսսո» հեռուստաընկերության մուտքի մոտ ահաբեկչական ակտ է տեղի ունեցել երեկ երեկոյան․ այս մասին գրում է Անտոն Գերաշենկոն։ Նշվում է, որ նախնական տվյալներով, պայթել է շենքի մոտ կայանված մոտոցիկլետը, որի վրա պայթուցիկ է ամրացված եղել։ Պայթյունի հետևանքով մեկ զոհ կա, նրա ինքնությունը ճշտվում է։ Վիրավորվել են պատգամավոր Իգոր Մոսեյչուկը, քաղաքագետ Վիտալի Բալան և պատգամավորի թիկնապահը։… Read more »

Խոշոր վթար Արցախում. կա 3 զոհ

Հոկտեմբերի 25-ին ժամը 10:05-ին Արցախի ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի 2-րդ կմ տեղի է ունեցել ավտոպատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգով դեպքի վայր են մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ  օպերատիվ խումբը: Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Ռ…. Read more »

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը առաջարկներ է ներկայացրել 4 ոլորտներում

Տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է Կառավարման խորհրդի նախագահ Թեւան Պողոսյանը: Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նապագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց Հայաստանի 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ հաստատված 4 թիրախային ոլորտում (կրթություն, առողջապահություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն) հակակոռուպցիոն Միջոցառումների ծրագրում Կոալիցիայի կողմից ներկայացված առաջարկությունները, որոնց հիմնական մասն ընդունվել են։ Այսպես, ներկայացված… Read more »

Կալանավորի մոտ տեսակացությունից հետո կասկածելի դեղահաբեր են հայտնվել

Հոկտեմբերի 24-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված  Ա. Ն.-ին տեսակցության եկած մոր մոտից հայտնաբերվել են նշագրիչներ, որոնց միջից  հայտնաբերել և առգրավվել են 0,8 գրամ սպիտակ փոշենման զանգված և 18 հատ «B8» գրառմամբ դեղահաբեր` 7,2 գրամ ընդհանուր քաշով: Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Հայտնաբերվածներն ուղարկվել են… Read more »