Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթերի կեղծման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հանրային աշխատանքների ձևով պատժատեսակի կատարման գործընթացի օրինականության ստուգման շրջանակներում դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրության և դրա հիման վրա կատարված այլ ստուգողական գործողությունների արդյունքում արձանագրվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու և մի… Read more »

«Մտերմիկ հարաբերությունների մե՞ջ եք». նկատողություն՝ ամբաստանյալին ուղեկցող ոստիկանին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր  «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի և «Պարտեր» ընկերության գնահատող Հարություն Խալաթյանի գործով դատավարությունը, սակայն վերջինիս պաշտպանը չէր ներկայացել դատարան՝ առողջական խնդիրների պատճառով։ Մեղադրողը  նշեց, որ արդեն յոթ ամիս է պաշտպանի  կամ վկաների բացակայության պատճառով  նիստը հետաձգվում են: Դատախազն առաջարկեց, որ պատշաճ ձևով… Read more »

Կասեցվել է 2 տնտեսվարողի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի գործունեությունը: Պետական վերահսկողության ընթացքում պարզել են, որ հանրային սննդի օբյեկտի խոհանոցը գտնվել է սանիտարահիգիենիկ վատ պայմաններում: «Լայկ-Քեյկ» ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները. արտադրամասը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, աշխատակիցները չեն կրել համապատասխան… Read more »

Աղը տեխնիկական էր, չէր կարելի օգտագործել սննդում. ՍԱՊԾ

ՀՀ գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարների «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման եւ տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողությունը սննդամթերքի իրացման կետերում: Աղի նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Հակոբ Շամիրյանի արտադրած աղը յոդի պարունակությամբ չի համապատասխանում… Read more »

Ըստ հաղորդումների՝ ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, 20.10.2017թ.-ին ՀՀ քաղաքացի Վ. Պետրոսյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր և ընկերուհու մասնակցությամբ կատարված հանցագործության դեպքի վայրի զննության ժամանակ ՀՀ ոստիկանության… Read more »