Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Ինձ համար իրականությունը դեռ պարզ չի դարձել. Արամ Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին

«Ինձ համար իրականությունը դեռ պարզ չի դարձել». Հոկտեմբերի 27-ի հանցագործության բացահայտման վերաբերյալ նման կարծիք հայտնեց Արամ Զ. Սարգսյանը՝ «Եռաբլուր» պանթեոնում։ «Քրեական գործում բազմաթիվ հարցաքննությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներ կան, որոնցով այսօրվա դրությամբ լրիվ բավարար է՝ գործով եղած անձանց նորից հարցաքննելու միջոցով գործը բացահայտվի»,-նշեց Սարգսյանը: Հիշեցնենք, որ 18 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական… Read more »

Վարույթ է ընդունվել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ս. Մկրտչյանը հայտնել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին երկու տեսուչների… Read more »

Նոր նշանակումներ ոստիկանությունում

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրեն Ջանիկյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել Չարենցավանի ոստիկանապետ: Սևանի ոստիկանապետ է նշանակվել Վիգեն Աղեկյանը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից: Իրավաբան.net

Ապօրինի հատվել է 4.204 հատ ծառ ու հափշտակվել դրանց արդյունաբերական նշանակության անտառանյութը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՓԲ ընկերության, «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և Ամերիկահայ Ճարտարագետների և Գիտնականների Ընկերակցության միջև 2002թ. կնքված պայմանագրով «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը պարտավորվել է ապահովել Ամերիկահայ Ճարտարագետների և Գիտնականների Ընկերակցության ներդրումներով 1998թ. հիմնադրված 20 հա, 1999թ. հիմնադրված 30 հա արագաճ բարդու… Read more »

Գրելանդական ծովն է ընկել ռուսական ՄԻ-8 ուղղաթիռը

Բարենցբուրգ քաղաքից ոչ հեռու Գրելանդական ծովն է ընկել ռուսական ՄԻ-8 ուղղաթիռը: Այս մասին հայտնում է ria.ru ռուսական լրատվական կայքը: «Ռուսական ուղղաթիռում եղել է 8 մարդ: Նորվեգիայի փրկարար ծառայությունը դեպքի վայրում է: Այլ մանրամասներ չկան»,- նշված է Նորվեգիայի փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունում: Փրկարարների տվյալներով, ուղղաթիռը ոչ մի ահազանգ չի տվել: Փրկարարներին դեռևս չի հաջողվել գտնել կործանված… Read more »

Փաստաբանների պալատը դիմել է դատարանների նախագահների խորհրդին

Փաստաբանների պալատից տեղեկանում ենք, որ պալատը դիմել է դատարանների նախագահների խորհդրին։ ՓՊ-ի կողմից տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է․ «Դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ դատավորի՝ այլ վարչական շրջանի դատարանի շենքում դատավարությունն անցկացնելու ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում փաստաթղթերը (միջնորդություններ, դիմումներ) հանձնել գործը քննող դատավորին՝ գրասենյակի միջոցով։ Ըստ գործավարության կանոնների փաստաբանի կողմից նշված փաստաթուղթը պետք է հանձնվի… Read more »

Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր, մասնավորապես` Հակագերճնշումային, սրտային անբավարարության ժամանակ կիրառվող, թերլիպիդարյունային, հակաագրեգատային և ռիթմակարգավորիչ Պրոպրանոլոլ հքլ դհտ 10մգ N1000 Բենազեպրիլ հքլ դհտ 10մգ N 100 Բենազեպրիլ հքլ դհտ 20մգ N 100 Կաումադին (վարֆարին նատրիում) դհտ 2մգ N 100 Հիդրոքլորոթիազիդ… Read more »

ԿԳ նախարարությունը կազմակերպում է «Դպրոցական կայքերի մրցույթ»

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքերի ստեղծման և զարգացման գործընթացը խթանելու և գրանցված արդյունքները գնահատելու նպատակով կազմակերպում է «Դպրոցական կայքերի մրցույթ»: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները: Մասնակցության հայտ  (հայտը կցվում է) ներկայացրած դպրոցների կայքերը կուսումնասիրվեն, կգնահատվեն մրցույթի հանձնաժողովի կողմից և կընտրվեն լավագույն կայքերը: Հայաստանի կրթական ցանցի http://schoolsite.am տիրույթում (WordPress համակարգի կաղապարով) ստեղծված… Read more »

«ՄոբիԴրամ» և «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային հավելվածներ. շատ հարմար, հեշտ ու արագ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հերթական նորամուծությունները բջջային հավելվածների ոլորտում՝ բջջային ծառայությունների և վճարումների կառավարման համար նախատեսված երկու հավելված՝ «Իմ ՎիվաՍել–ՄՏՍ» ամբողջապես նորացված բջջային հավելվածն ու «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը՝  կատարելագործված: Հավելվածները հաճախորդին մեծապես օգնում են ժամանակն ու ռեսուրսները խնայելու հարցում, ունեն հարմար ու պարզ ինտերֆեյս, հասանելի են 24/7 ռեժիմով, գործողությունները կատարվում են մի քանի հպումով՝ առանց դրանց վրա ժամանակ վատնելու և այդ ծառայությունները… Read more »

Վերականգնվել է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ Մարտունի քաղաքին կապող հիմնական ավտոճանապարհը

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները Մարտունի  քաղաքին  կապող հիմնական ավտոճանապարհը։ Մինչև հիմնանորոգումը 10,5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում էր անմխիթար վիճակում. ասֆալտբետոնե պատվածքը քայքայված էր, որոշ հատվածներում այն ընդհանրապես բացակայում էր, երթևեկելի մասի վրա ակնհայտ էին լայնական,  երկայնական և ցանցաձև ճաքեր, նստվածքներ ու փոսեր։ … Read more »