Daily Archives: Երեքշաբթի, Հոկտեմբեր 31, 2017

Գնման գործընթացներին մասնակցելու համար որևէ վճար նախատեսված չէ․ պատասխան՝ գործարարի ահազանգին

Գործարարը Bizprotect.am կայքի միջոցով ահազանգել է այն մասին, որ պետական գնման մրցույթին մասնակցելու համար պահանջել են գումար վճարել։ Մասնովարպես, կայքի միջոցով անանուն ահազանգող գրել է․ «Պետական գնումների տենդերներին մասնակցելու համար 50.000 դրամ է պահանջում համակարգը՝ մասնակցության գումար: Արդյո՞ք փոքր և միջին ձեռնարկատերերն էլ պետք է վճարեն, թե՝ ոչ»: Նշենք, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին»… Read more »

Կգործի փրկության նոր հեռախոսահամար

Հոկտեմբերի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, «Վիվա Սել-ՄՏՍ», «Յուքոմ» և «Բիլայն» բջջային օպերատորների ներկայացուցիչները: Քննարկվել են բջջային օպերատորների միջոցով տարբեր աղետների և վտանգների դեպքում բնակչության ազդարարման և իրազեկման համակարգերի արդիականացման և բարելավման հնարավորությունները, ինչպես նաև՝ «911» արտակարգ համարին զուգահեռ… Read more »

Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետը նոր անձնագրում նշելու համար քաղաքացին չպետք է վճարի

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել. «ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Այն դեպքում, երբ հին նմուշի անձնագիրը ներկայացվել է փոխանակման օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կամ անձը կորցրել է անձնագիրը և դիմել է նորը ստանալու համար, իսկ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը (հանրության մոտ… Read more »

Ձերբակալել են Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովի որդուն

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի կողմից ձերբակալվել է  ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդին՝ Ալեքսանդր Ավակովը: Այս մասին հայտնում է ria.ru կայքը: Ալեքսանդր Ավակովին ձերբակալել են՝ հաշվի չառնելով, որ  մինչ այդ իրականացված  խուզարկությունները արդյունքներ չեն տվել: «Նրան ուզում են ազատությունից զրկել, որպեսզի մանիպուլյացիայի ենթարկեն նախարարին և հնարավորություն ունենան ճնշում գործադրել նրա որոշումների վրա»,-հայտնել է ներքին գործերի… Read more »

Կրակահերթ է արձակվել Պուտինի դեմ մահափորձի մեջ մեղադրվողի մեքենայի ուղղությամբ

Կիևի շրջանում հայտնաբերել են Չեչնիայի բնակիչ Ադամ Օսմաևին և կրակ բացել նրա մեքենայի ուղղությամբ: Նյութի սկզբնաղբյուր ria.ru լրատվական հայտնում է , որ Օսմաևը ավելի վաղ մեղադրվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ: Նրա կինը՝ Ամինա Ակուևան, որը գտնվում էր այդ մեքենայի մեջ, մահացել է: Ադամ Օսմաևը հայտնություն ձեռք բերեց 2012-ի ձմռանը: Նա… Read more »

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարշակով և կիսաքարշակով մեքենաների համար փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ձյան առատ տեղումների պատճառով հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է քարշակով և կիսաքարշակով մեքենաների համար։ Տրանսպորտային մյուս բոլոր միջոցների համար ճանապարհը բաց է։ Ճանապարհի 134-135-րդ հատվածում (Դարիալի կիրճ) երթևեկության ընթացքում կանգառն արգելվում է։ ՀՀ… Read more »

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից ներկայացվել է ջրի սակագնի 14 դրամով թանկացման հայտ

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից ներկայացվել է ջրի սակագնի 14 դրամով թանկացման հայտ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում «ՀՀ  2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը: «Ներկայումս ուսումնասիրում ենք, ջրի ծավալների մոնիտորինգ ենք անում, հաջորդ շաբաթ կավարտենք և նոյեմբերի վերջին… Read more »

Վթարային ջրանջատում Մեղրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 09.00-19.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:     Իրավաբան.net

Հրդեհ տնակում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում՝ ավտոտնակների մոտ, ծուխ է նկատվում: Ժամը 14:56-ին կրկին ահազանգ է ստացվել, որ այրվում է տնակ` կուտակված վառելափայտով: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:05-ին, մարվել՝ 15:24-ին: Այրվել են ինքնաշեն տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (6… Read more »

Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը: Քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումները բողոքարկող չորս հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված բողոքներից երեքը, իսկ մեկը՝ բավարարել: Իրավաբան.net

Պլանային ջրանջատում Դիլիջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 09.00-23.00-ն կդադարեցվի Դիլիջան քաղաքի՝ Կամոյի, Վասիլևի, Անդրանիկի, Օրջոնիկիձեի, Մխիթարյան, Հակոբջանյան, Մաքսիմ Գորկու փողոցների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Ըստ հաղորդումների` ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք խոշտանգում են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ս. Ավետիսյանից ու Ա. Խաչատրյանից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 31.08.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով ամբաստանյալ Ս. Ավետիսյանը հայտնել է, որ իրեն մեղսագրվող արարքների հետ որևէ կապ չունի, իսկ խոստովանական ցուցմունքները… Read more »