Daily Archives: Երկուշաբթի, Հոկտեմբեր 30, 2017

Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ։ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող«Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։ Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է… Read more »

Կամավորները չեն կարող ներգրավվել ձեռնարկատիրական աշխատանքներում․ դասընթաց ՀԿ ներկայացուցիչների համար

Հասարակական կազմակերպություններն իրենց աշխատանքներում կարող են ներգրավել կամավորների և նրանց հետ պայմանագրեր կնքել՝ այդ իրավահարաբերությունները օրինական դաշտ բերելով․ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքն արդեն իսկ նման հնարավորություն տալիս է։ Այս մասին այսօր նոր օրենքի վերաբերյալ ՀԿ ներկայացուցիչների համար նախատեսված դասընթացին ներկայացրեց իրավաբան Մարատ Ատովմյանը։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ կամավորները կարող են ներգրավել միայն այն… Read more »

Ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով նոր ապացույցներ են հետազոտվելու. վճիռը չհրապարկվեց

Այսօր՝ 2017 թ. հոկտեմբերի 30-ին, ՀՀ Վարչական դատարանը պետք է հրապարակեր  ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով վճիռը: Նախապես վճռի հրապարակման օր էր նշանակված 2017 թ. հոկտեմբերի 27-ը, սակայն դատավորի զբաղվածության պատճառով այն հետաձգվել էր: Այսօր էլ դատարանը հայտարարեց գործի դատաքննությունը վերսկսելու մասին: Դրա շրջանակում նոր ապացույցներ են հետազոտվելու: Իրավաբան.net

Եկել եմ ծառայելու մեր ժողովրդին, պետությանը. Կարինե Պողոսյան

Կարինե Պողոսյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանձնել է դեռևս 2012 թվականից: Եղել է ՀՀԿ խմբակցության անդամ և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը: 2017-ին նա պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համապետական ընտրացուցակով: Ֆիզիկոս, մանկավարժ, «Լավագույն տնօրեն» պատվոգրով, «Պարույր Սեւակ» հուշամեդալով և «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրված Կարինե Պողոսյանի հետ զրուցել ենք «Կանայք… Read more »

Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից. Աշոտ Ահարոնյան

Ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ… Read more »

Պատանդառված երեխան ազատ է արձակվել

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով երեխաներին և աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է: Ոստիկանությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ 3-ամյա երեխան ողջ-առողջ է: Հիշեցնենք, որ այսօր Արմավիրում մի քաղաքացի դանակով ներս է մտել  «Մանուշակ» մանկապարտեզ և  պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Ավելի ուշ պատանդները ազատ են արձակվել, բացի մեկից: Իրավաբան.net

Քաղաքապետարանը կարծում է, որ նախկինում սպանված շների քանակը բավարար չէր. Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «Այսօր մասնակցում էի թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման համար մրցույթ հայտարարող հանձնաժողովի առաջին նիստին: Նիստից 3 րոպե առաջ իմ առջև դրվեց 15 էջանոց մի փաստաթուղթ, որի տեքստի շրիֆտը մոտ 4 էր, որից հետո առաջարկեցին կողմ քվեարկել փաստաթղթի տեքստին: Նախորդ պայմանագրի կառուցվածքին ծանոթ լինելով,… Read more »

Մանկապարտեզում պատանդ է մնացել մեկ երեխա

Արմավիրում պատանդ վերցված մանկապարտեզի աշխատակիցները և երեխաները ազատ են արձակվել, բացի մեկից: Ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ  այս պահին բանակցությունները դեռ շարունակվում են, դանակով ներս խուժած տղամարդը չի հայտնում իր պահանջները: Հիշեցնենք, որ այսօր Արմավիրում մի քաղաքացի դանակով ներս է մտել  «Մանուշակ» մանկապարտեզ և  պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Ավելի… Read more »

Պատանդ վերցված աշխատակիցները և երեխաները բաց են թողնվել՝ բացի մեկից

Արամավիրում «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ վերցված աշխատակիցները և երեխաները բաց են թողնվել, բացի մեկից: Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ իր տեղեկություններով տղամարդը հարբած է եղել: Մանրամասները՝ ավելի ուշ: Իրավաբան.net

Մի քաղաքացի դանակով ներս է մտել մանկապարտեզ և  պատանդ վերցրել աշխատակիցներին և երեխաներին

Արմավիրում մի քաղաքացի դանակով ներս է մտել  «Մանուշակ» մանկապարտեզ և  պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Ոստիկանությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ ահազանգը ստացվել է մակապարտեզից: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Մանրամասները՝ ավելի ուշ: Իրավաբան.net  

ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Արցախ

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երևանաբնակ պարտադիր ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հոկտեմբերի 28-ին այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ միասին զինծառայողների հետ հանդիպման են մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ինչպես տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը, Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է,… Read more »

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:   Իրավաբան.net