Daily Archives: Հինգշաբթի, Հոկտեմբեր 26, 2017

ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերահսկման գործընթացի շրջանակներում Հայաստանում գտնվող ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորած՝ ԵԽ Գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամներին հանգամանալից ներկայացվել են Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ դատախազության կողմից ձեռնարկված միջոցառումները,… Read more »

Համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. ԿԸՀ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին ժամը 18.00-ին, լրացել է նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու:  Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին… Read more »

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթերի կեղծման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հանրային աշխատանքների ձևով պատժատեսակի կատարման գործընթացի օրինականության ստուգման շրջանակներում դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրության և դրա հիման վրա կատարված այլ ստուգողական գործողությունների արդյունքում արձանագրվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու և մի… Read more »

«Մտերմիկ հարաբերությունների մե՞ջ եք». նկատողություն՝ ամբաստանյալին ուղեկցող ոստիկանին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր  «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի և «Պարտեր» ընկերության գնահատող Հարություն Խալաթյանի գործով դատավարությունը, սակայն վերջինիս պաշտպանը չէր ներկայացել դատարան՝ առողջական խնդիրների պատճառով։ Մեղադրողը  նշեց, որ արդեն յոթ ամիս է պաշտպանի  կամ վկաների բացակայության պատճառով  նիստը հետաձգվում են: Դատախազն առաջարկեց, որ պատշաճ ձևով… Read more »

Կասեցվել է 2 տնտեսվարողի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի գործունեությունը: Պետական վերահսկողության ընթացքում պարզել են, որ հանրային սննդի օբյեկտի խոհանոցը գտնվել է սանիտարահիգիենիկ վատ պայմաններում: «Լայկ-Քեյկ» ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները. արտադրամասը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, աշխատակիցները չեն կրել համապատասխան… Read more »