Daily Archives: Երեքշաբթի, Հոկտեմբեր 24, 2017

Նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորները Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներն էին

Ռուսաստանցի գործընկերների օգնությամբ մեքենավարները տեխնիկական վերապատրաստում են անցնում, շարժակազմի տեխնիկական շահագործումն իրականացնողները շուտով կփոխարինվեն հայ մասնագետներով:

Պլանային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 27- ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Բելինսկի փողոցի, Լորիս-Մելիքով, Սուվորով փողոցների և նրբանցքների, Աթոյան փող. 1-ից-150, Սասունցի Դավիթ փող. 36-ից-65 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Նոյեմբերի 1-ից առևտրի իրացման վայրերի համար հաց և արտադրությունների համար միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր

Հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սանիտարական անձնագիր է տրամադրվել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 163 տնտեսավարողի` 236 տրանսպորտային միջոցներ շահագործելու համար,

ՌԴ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:   Իրավաբան.net

Խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել

ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար-Թաիրով

ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել են միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող փաստաթղթեր: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվեցին Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին և Արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր: Երկու երկրների միջև ստորագրվեց նաև ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման… Read more »

Հոկտեմբերի 25-ին և 26-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին և հոկտեմբերի 26-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի` Մյասնիկյան, Շահումյան, Աճեմյան, Կամոյի, Կնունյանց, Ս. Ավետիսյան, Ալեք Մանուկյան, Թորոսյան, Խնկոյան փողոցների, Կենտրոն 1, 2, 3, Առափնյա և Այգեստան 2 թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված… Read more »