Daily Archives: Երկուշաբթի, Հոկտեմբեր 23, 2017

Մեղադրողը միջնորդեց ցմահ ազատազրկման դատապարտել

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ։ Այս գործով դատավարությունը թևակոխել է վիճաբանության փուլ։ Այսօր մեղադրող դատախազ Վիգեն Պետրոսյանը ընթերցեց մեղադրական ճառը․ «Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ՝ հասարակության անդամների ներկայությամբ, նշել առաջադրված մեղադրանքների էությունը, բովանդակությունը, ինչպես նաև անդրադառնալ դրանց վտանգավորության աստիճանին… Read more »

Ադրբեջանը ևս մեկ «Սպայկ» է կիրառել

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավաբան.net  

Նախագահը ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստում զեկույցներով հանդես են եկել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադարձել է ոստիկանության առջև ծառացած… Read more »

Վարչապետի նախկին օգնական Նարեկ Ադոնցի կենսագրությունը

Կարեն Կարապետյանի պաշտոնից ազատված օգնական Նարեկ Ադոնցը ծնվել է Երևանում, 1988 թ.-ի հունվարի 31-ին: Կրթություն 2004-2008թթ.-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան 2008-2010թթ.-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրա 2010-2013թթ.-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրա Աշխատանքային գործունեություն 2005-2009թթ.-«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ` արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պատասխանատու 2007-2008թթ.-«Ինտերմոբ» ՍՊԸ` հիմնադիր, տնօրեն 2009-2011թթ.-«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ` գործադիր տնօրենի խորհրդական 2011թ.-Երևանի… Read more »

Մանկավարժական համալսարանը 42 հայց ունի ներկայացրած իր ուսանողների դեմ

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը դատարանում 42 հայց ունի այն ուսանողների դեմ, որոնք ընդգրկված են եղել նպատակային ուսուցման համակարգում, սակայն խախտել են համալսարանի հետ կնքված պայմանագիրը: Իրավաբան.net-ի հետ զրույցում համալսարանի շահերի ներկայացնող փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ ուսանողները պայմանագրով ունեն պարտավություն, այդ պատճառով էլ համալսարանը դիմում է դատարան, որպեսզի գումարները բռնագանձվեն և փոխանցվեն պետական… Read more »

Հոկտեմբերի 30-ին պաշտոնապես կբացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով հոկտեմբերի 30-ին կմեկնի Բաքու: APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետը Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հանդիսավոր բացմանը: Ակնկալվում է, որ պաշտոնական արարողությանը ներկա է լինելու նաև Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը: Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց այդ երկաթուղու շինարարությունը սկսվել է ուղիղ տասը տարի առաջ՝ երեք երկրների… Read more »

Տրվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագրի մեկնարկը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրի մեկնարկն այսօր ազդարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի համատեղ մամուլի ասուլիսով: Նախարար Լևոն Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ նմանատիպ ծրագրերի շնորհիվ Հայաստանում առաջիկայում կարձանագրվի բեկումնային իրավիճակ` հատկապես բարձրագույն կրթության որակի, կրթություն-գիտություն կապի ամրապնդման ուղղություններով: «Մեր հետևողական աշխատանքի… Read more »

ՀՀ դատախազության նախաձեռնության արդյունքները` ապօրինի անտառահատումների դեմ

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի խստացմանը միտված ՀՀ դատախազության նախաձեռնությունների միջանկյալ արդյունքները. Պարզաբանում են ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանը և ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը: Այս մասին տեսանյութ է տրամադրել և տեղեկացնում է  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Իրավաբան.net

24 ավտովթար երեք օրում. մահացել է 3, վիրավորվել՝ 44 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 22-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 եւ զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 11, խարդախության 14, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, որսագողության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 14 եւ… Read more »