Daily Archives: Կիրակի, Հոկտեմբեր 22, 2017

Ընտրակաշառք վերցնելու համար սահմանված է մեկից երեք տարի ժամկետով ազատազրկում

Քրեական օրենսգիրքի 154.2. հոդվածում նշվում է, որ  ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը, թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին… Read more »

Ի՞նչ ազդեցություն կունենա շրջանավարտների թվի նվազումը բուհերի վրա

Եթե ուսանողների թիվը մյուս տարի նվազի, ապա դասախոսների թիվը նույնպես հնարավոր է նվազի: Իրավաբան.net-ի հետ զրույցում տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ այս իրավիճակը կապված է դպրոցների շրջանավարտների նվազման հետ: «Այս տարի արդեն ուսանողների թվի պակաս կար, բայց դասախոսական կազմում կրճատումներ չեն եղել: Սակայն մյուս տարի դպրոցի շրջանավարտների թիվը զգալի նվազելու է, ինչի հետ… Read more »

Օձեր են հայտնաբերվել

Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 47 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 11:42-ին ահազանգ է… Read more »

Կիևում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև

Կիևի կենտրոնում տեղի են ունեցել ընդհարումներ հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև: Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ամբիոնից հայտարարել է, որ իրավապահները բարձրախոսով ցուցարարների ականջներն են սղոցում և ակցիայի մասնակիցներին կոչ է արել առգրավել բեռնատարը: Այս մասին տեղեկանում ենք «Տասս» լրատվական գործակալությունից: Ոստիկանությունը արգելափակել է ակտիվիստների ճանապարհը դեպի մեքենան, որտեղ գտնվել է աղմուկ հանող սարքավորումը: Երբ… Read more »

Դասախոսը մեղադրվում է առանց քննության քննական գնահատական նշանակելու համար

Հովհաննես Վանիկի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես դասախոս, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներից ելնելով, այն է` խղճահարությունից դրդված, 2014թ. հունիսի 27-ին «Շենքերի և կառույցների տեխնոլոգիա» առարկայից ՀՊՃՀ քոլեջի Ք-18 խմբի նախկին ուսանողներ Գուրգեն Թադևոսի Վարտանյանին և Սարկիս Դավրոսի Խզանյանին, առանց վերջիններիս ներկայության, նշանակել է… Read more »

Ըստ մեղադրանքի՝ քաղաքացին կեղծել է անձնագիրը՝ երկվորյակ եղբոր փոխարեն ներկայանալով

Դավիթ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի օգոստոսի 24-ին դիմելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աբովյանի անձնագրային բաժանմունք և ներկայացնելով երկվորյակ եղբոր՝ Սամվել Բեգլարյանի, կենսաչափական տվյալները, օգտագործելու նպատակով, 2016 թվականի սեպտեմբերի 1-ին ստացել է եղբոր՝ Սամվել Բեգլարյանի կենսաչափական տվյալներով լրացված, սակայն իր լուսանկարով, ՀՀ քաղաքացու AP 0560626 սերիա-համարի ակնհայտ… Read more »

Հրդեհ Դավիթաշենում. այրվում է բնակարան

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամաս 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հյուրասենյակում այրվում է գրապահարան. տուժածներ չկան: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Իրավաբան.net

ԿԸՀ-ում հավատարմագրվել է 11 տեղական հասարակական կազմակերպություն և 24 ԶԼՄ

2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ հոկտեմբերի 21-ը: Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1 017 դիտորդներ: 2017 թվականի… Read more »

Մեղադրանքի համաձայն՝ պատվիրել են դատապարտյալի սպանությունը

Հարություն Բուշտունցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էդուարդ Եգանյանի և Ռազմիկ Սաֆարյանի հետ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Մխիթար Բեյբությանի նկատմամբ գործադրել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, այնուհետև, Էդուարդ Եգանյանի և Ռազմիկ Սաֆարյանի օժանդակությամբ փորձել է իրականացնել գործով չպարզված անձանց կողմից իրեն պատվիրված Մեխակ Հարությունյանի սպանությունը, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում…. Read more »

Կրասնոդարում 2 հայեր կրակել են սրճարանում գտնվող երիտասարդների ուղղությամբ. կան զոհեր

Ռուսաստանի  Արմավիր քաղաքում հոկտեմբերի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 42 և 43 տարեկան երկու հայ տղամարդ կրակել են  «Սառցե պալատ» սրճարանի տարածքում հավաքված երիտասարդների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու երիտասարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է  kuban.kp.ru-ն: 27-ամյա Միսակը գլխին ստացած հրազենային վնասվածքից մահացել է տեղում, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում, իսկ 38-ամյա Ռուսլանին ծնկի… Read more »

47.8 տոկոսով կրճատվել են հարկային մարմնի կողմից ստուգումները և ուսումնասիրությունները

Անցած շաբաթ հրապարակվեց ՀՀ կառավարության գործունեության մեկ տարվա հաշվետվությունը: Համառոտ ամփոփենք առաջին տարվա արդյունքները և շարունակենք աշխատել նորերն արձանագրելու ուղղությամբ։ Առավել հասցեական են դարձել և կատարելագործվել են հարկային ստուգումները, կրճատվել են հարկային մարմնի կողմից ստուգումները և ուսումնասիրությունները 47.8 տոկոսով: 129 տնտեսվարող ստացել է հավաստագիր, ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից, միչև 20 միլիոն դրամ ԱԱՀ-ի գումարների… Read more »