Daily Archives: Շաբաթ, Հոկտեմբեր 21, 2017

Ի՞նչ անել, եթե Ձեզ շահագործում են աշխատավայրում

Եթե Ձեզ աշխատավայրում շահագործում են, այսինքն, լրացուցիչ աշխատեցնում ու չեն վճարում, ապա փորձեք ինչ-որ կերպ փաստը արձանագրել: Այսպիսի խորհուրդ է տալիս փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը՝ նախատեսվածից ավել աշխատող, բայց աշխատաժամերին համապատասխան չվարձատրվող անձանց: Աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է, որ շաբաթական 40 ժամից ավել չի կարելի աշխատաժամանակ սահմանել աշխատողի համար: Որոշ դեպքերում կարող է լինել 48 ժամ,… Read more »

Եթե մարդը կայացած ոստիկան չէ, պարզապես բեռ է այս համակարգի համար․ փոխգնդապետ Արմինե Մելիքսեթյան

Ես իմ ուսանողներին հորդորում եմ ինձ կոչումով չդիմել, այլ ՝ ազգանունով, որպեսզի աստիճանական առումով ինձնից ցածր կամ բարձր լինելու զգացում չառաջանա․ Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է ոստիկանության փոխգնդապետ Արմինե Մելիքսեթյանը։ Ոստիկանական ակադեմիայի դասախոս, երեք երեխայի մայր տիկին Մելիքսեթյանի հետ զրուցել ենք «Ոստիկան հայուհիներ» շարքի շրջանակներում:   –Հայտնի է ՝ առաջին կին ոստիկանը եղել է ամերիկուհի Էլիս… Read more »

9 ամսում ոստիկանությունում ծառայությունից ազատվել են 23 աշխատակից, խիստ զգուշացվել՝ 100-ը

2017 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 378 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 176 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է նկատողություն` 41, – հայտարարվել է խիստ նկատողություն` 100, – պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3, – կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 9,… Read more »

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը. ԱՀ ՊՆ

Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: Իրավաբան.net