Daily Archives: Ուրբաթ, Հոկտեմբեր 20, 2017

ՀԿ նոր օրենսդրությունում խնդրահարույց հարցեր կան. դասընթաց ՀԿ ներկայացուցիչների համար

«Տարբեր շրջանականերում անըդհատ խոսվում է, որ պետությունը հնարավորինս պետք է ազատություն տա հասարակական կազմակերպություններին ինքնուրույնաբար օգտվել գրանտային միջոցներից, ձեռնարկատիրական գործունեության միջոցով գումար աշխատաել,

Ապրանքների արտահանումը աճել է 121.7, իսկ ներմուծումը՝ 126 տոկոսով. Կարեն Կարապետյան

Անցած շաբաթ հրապարակվեց ՀՀ կառավարության գործունեության մեկ տարվա հաշվետվությունը: Համառոտ ամփոփենք առաջին տարվա արդյունքները և շարունակենք աշխատել նորերն արձանագրելու ուղղությամբ։ Գրանցվել է 105.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 112.4 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 112.3-ով: Ապրանքների արտահանումը աճել է 121.7, իսկ ներմուծումը՝ 126 տոկոսով: Լուսանկարը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:  Իրավաբան.net

Առանց փողկապի․ ոչ պաշտոնական հանդիպում տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրների քննարկման վերաբերյալ

Առանց փողկապի և պաշտոնական ձևակերպումների․ ահա այսպես Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը, բիզնեսի ու նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին, նախաճաշեցին և քննարկեցին տնտեսական մրցակցության ոլորտում առկա խնդիրները։ Հանդիպումը կազմակերպվել էր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական… Read more »

Սարգսյանը հանդիպել է «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» խորհրդաժողովի մասնակիցներին

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել սահմանադրական արդարադատության խնդիրների քննարկմանը նվիրված խորհրդաժողովը,

Դպրոցում օձ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:46-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 135 դպրոցում՝ ջեռուցման կաթսայի տակ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: Իրավաբան.net

Նոր նշանակումներ ոստիկանությունում

Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը, ով  ազատվել էր աշխատանքից, նշանակվել է Նոր Նորքի ոստիկանապետ, իսկ  Նոր Նորքի ոստիկանության պետ Արմեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից՝ նշանակվելով Արաբկիրի ոստիկանապետի պաշտոնում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայնտնեց ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը: ՀԻշեցնենք, որ ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ… Read more »

Պաշտպանության բանակը պատրաստ է փոփոխվող մարտական իրավիճակներին

Հոկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 17-20-ը անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Ամփոփիչ խորհրդակցության ժամանակ վեր են լուծվել համաբանակային նշանակության զորավարժության արդյունքները, գնահատվել մասնակից զորամասերի եւ ստորաբաժանումների մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը: Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները եւս մեկ անգամ փաստել են, որ պաշտպանության բանակի վարչությունը, միավորումների եւ զորամասերի հրամկազմը… Read more »

Քրեակատարողական հիմնարկում ռեկորդ է գրանցվել

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը` նախագահ Վ. Թովմասյանի գլխավորությամբ, հիմնարկի վարչակազմի և ՔԿՎ աշխատակիցների ներկայությամբ արձանագրեց դատապարտյալ Շ. Բաղդասարյանի կողմից Գինեսի ռեկորդի արդյունքը: Վերջինս պարանով, առանց կանգառի` մեկ ժամում ցատկեց 10.750 անգամ` Հայաստանում սահամնելով բացարձակ ռեկորդ: Իրավաբան.net

Արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 23-ից

ԿԳ նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Համաձայան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար սահմանված են հետևյալ օրերը. 2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը… Read more »

Պլանային ջրանջատում Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի` Միլիոնի, Նժդեհի, Խորենացու փողոցների, Նանսենի փողոցի և փակուղու, գիշերօթիկ դպրոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: Իրավաբան.net