Daily Archives: Երեքշաբթի, Հոկտեմբեր 17, 2017

Դավիթաշենում ծառահատում իրականացրած քաղաքացին դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Դելֆին» մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանին և դատապարտեց 6 ամսվա ազատազրկման՝ միաժամանակ վճռելով պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 8-ին Դավիթաշեն թաղամասում  հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը… Read more »

Պետական դավաճանության գործով նիստի ժամանակ ուսումնասիրվեցին կին դատապարտյալի ցուցմունքները

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 17-ին,  շարունակվեց պետական դավաճանության գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ այս գործովն արդեն երկրորդ անգամ է քննվում առաջին ատյանի դատարանում՝ ամբաստնայլ Սերգեյ Պապոյանի մասով։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, նրա հորը՝ Ռաֆիկ Պապոյանին դատապարտել է 14 տարվա… Read more »

Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք

Փորձարկումից հետո կորոշվի, թե որքան նստատեղով և վագոններով էլեկտրագնացք է անհարժեշտ Հայաստանի Հանրապետության համար: Նախատեսվում է 2018թ. սկզբին շահագործման հանձնել նմանատիպ էլեկտրական շարժակազմ:

25-ամյա Ալեքսանդրը ֆինանսական խնդրի առջև է կանգնել բարեկամի «օգնությամբ»

25-ամյա Ալեքսանդր Վենիամինովը դատական քաշքշուկների ու ֆինանսական խնդիրների առաջև է կանգնել, իր խոսքով, բարեկամի պատճառով: Իրավաբան.net-ի հետ զրույցում Ալեքսանդրը պատմում է, որ դեռևս երկու տարի առաջ  իր բարեկամը, վստահության մթնոլորտ ստեղծելով, իրեն տարել է «Դուբայ» խանութ-սրահ և այնտեղ կատարել է 400․000 դրամին համարժեք ապառիկի գործարք՝ «Յունիբանկ»-ի միջոցով։ Իր խոսքով, իրեն չեն տեղեկացրել, որ հենց ինքն է… Read more »

Ավտոբուսում գողացել են քաղաքացու դրամապանակը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողացված քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից  գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել են… Read more »

Հայ մամուլի օրը՝ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Հայկական մամուլում առանցքային տեղ է զբաղեցնում դատաիրավական թեմաների լուսաբանումը, որը նույնքան կարեւոր է, որքան արձանագրված հանցագործությունների բացահայտումը, իրականացվող պատժողական քաղաքականությունը։ Հայ մամուլի օրվա կապակցությամբ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը պարգեւատրել է հայ մամուլի ներկայացուցիչներ Ռուզան Մինասյանին եւ Սոնա Մաշուրյանին հուշամեդալներով՝ երկարատեւ աշխատանքային գործունեության… Read more »

Նարեկ Ադոնցն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշում է ընդունել․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Նարեկ Ադոնցին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։ Իրավաբան.net