Daily Archives: Երկուշաբթի, Հոկտեմբեր 16, 2017

Նոր տեսախցիկներ կտեղադրվեն Երևանի Սայաթ Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017թ. հոկտեմբերի 23-ից կգործարկվեն Սայաթ Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Իրավաբան.net

Չհայտարարված մոնիթորինգային այցեր՝ Վայոց ձորի և Սյունիքի ազատազրկման վայրեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ը մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի ազատազրկման վայրեր, մասնավորապես՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզային վարչությունների ոստիկանության բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր, ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր: Ուսումնասիրվել են… Read more »

Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին։ Նախարար Վահան Մարտիրոսյանը, ողջունելով դեսպանին, կարևորեց տնտեսության տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը՝ առանձնացնելով հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված ամուր գործակցությունը: Ներկայացնելով վերջին շրջանում Հայաստանում անցկացված ՏՀՏ համաժողովները, դրանց արդյունավետ անդրադարձը ոլորտի մասնագետների կարողությունները համատեղ ծրագրերում ներգրավելու… Read more »

Յուրացման մեջ կասկածվող դպրոցի տնօրենի գործը քննչական կոմիտեում է

Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի անվան դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանը կասկածվում է յուրացում կատարելու մեջ, քրեական գործ է հարուցվել:  Այս մասին Իրավաբան.net-ի հետ զորույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Գործը հարուցվել է 179-րդ հոդվածի 2 մասի 1 և 2-րդ կետերի համաձայն, այն է յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, պաշտոնեական… Read more »

Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել շվեյցարահայ գործիչներին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն այսօր հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արտերկրյա այցերի ժամանակ տեղի հայ համայնքի հետ ավանդաբար կազմակերպվող հանդիպումների համատեքստում շվեյցարահայ համայնքի հետ ունեցած հանդիպմանը Հանրապետության Նախագահը նախ հակիրճ ներկայացրել է իր այցի նպատակը, ավարտված բանակցությունների արդյունքները… Read more »

Եվրոն էժանացել է. ԿԲ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 481.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 640.11 դրամ (աճել է 1.79 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 567.52  դրամ (նվազել է 1.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.41 դրամ (աճել է… Read more »

Ներկայացվել է ժնևյան բանակցությունների արդյունքները

Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք:

Սերժ Սարգսյանը Ալիևի հետ հանդիպումից հետո մեկնել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն

ՀՀ Նախագահը բանակցությունների վայրից մեկնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին Twitter-ում գրառել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։ Իրավաբան.net