Daily Archives: Շաբաթ, Հոկտեմբեր 14, 2017

Աղմուկ գիշերային ժամերին. Երևանի ավագանու անդամը՝ խնդրի մասին

Բնակելի տների մոտակայքում գտնվող ժամանցային վայրերից եկող աղմուկի վերաբերյալ բողոքները բազմաթիվ են: Քաղաքապետարանը սակայն շատ քիչ լիազորություններ ունի աղմուկի կարգավորման դաշտում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը: «Ես դիմեցի քաղաքապետարանին, որպեսզի հասկանամ, թե քաղաքապետարանը որքանով է կարողանում կարգավորել այս խնդիրը: Ինձ ասացին, որ այդ օբյեկտների սեփականատերերի նկատմամբ կազմել են վարչական… Read more »

«Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ: 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 21:40-ին, «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության Տավուշի մարզի պատասխանատու Ռ.Խանումյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ»… Read more »

Նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել. ՊՆ

Հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել, հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում և վստահորեն… Read more »

Մասիսի դպրոցում ուսուցչուհին կասկածվում է փայտով աշակերտին հարվածելու մեջ

Մասիսի դպրոցի ուսուցչուհին կասկածվում է , որ նա դիտողություն է արել երեխային, որից հետո ձեռքին եղած փայտով հարվածել է նրա արմունկին և ծնկին՝ պատճառելով վնասվածք։ Այս մասին Իրավաբան.net-ի հտ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Հետաքննություն է կատարվում: Իրավաբան.net

Մայրենիի նկատմամբ մի տեսակ չափազանց հանդուրժող վերաբերմունք կա.Անահիտ Բախշյան

Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ ունենալու վերաբերյալ կրթության մասին որևէ օրենքում գրված չէ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշայանը: Նշենք, որ օրեր առաջ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հրավիրել էր ռուսաց լեզվի հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկում: Անահիտ Բախշյանի խոսքով՝  հայեցակարգով չեն լավացնում որևէ առարկայի դասավանդման որակը: «Հայեցակարգը թուղթ է: Եթե… Read more »

Պետական բարձր պարգևներ՝ ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի կողմից՝ Երևանի օրվա առթիվ

Երևանի օրվա առթիվ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով: Այս մասին հայտնում է Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Երախտագիտության մեդալով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ… Read more »