Daily Archives: Ուրբաթ, Հոկտեմբեր 13, 2017

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով կարգավորվում է կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարը

Այսօր արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ոչ պաշտոնական թարգմանությունը: Համաձայնագրին ծանոթանալու համար անցեք՝ այստեղ: Համաձայնագրի 16-րդ հոդվածով սահմանվում է կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարը Կողմերը պետք է համագործակցեն քրեական եւ ապօրինի գործողությունների դեմ պայքարի եւ դրանց կանխարգելման շուրջ՝ ներառյալ անդրազգային կազմակերպված գործողությունները կամ այլ հանցագործություններ, ինչպես… Read more »

Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են կառավարության աշխատակազմից: Խորհրդին են ներկայացվել առողջապահության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների լրամշակված ծրագրերը: Անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները զեկուցել են, որ Խորհրդի նախորդ նիստում վարչապետի կողմից… Read more »

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 16-ից Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան պողոտա – Անդրանիկի փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության… Read more »

Հրապարակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ոչ պաշտոնական թարգմանությունը: Համաձայնագրին ծանոթանալու համար անցեք՝ այստեղ: Իրավաբան.net  

Արցախի նախագահը նոր խորհրդական ունի

Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին: Իրավաբան.net

Վարչապետը ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք Երևան են ժամանել մասնակցելու Հայաստանում «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի գործունեության 25-ամյակին նվիրված տարածաշրջանում կազմակերպվող առաջին համաժողովին: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Կարեն Կարապետյանը կարևորել է «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի բարեգործական գործունեությունը, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանն ուշադրության կենտրոնում պահելու համար և մաղթել հետագա արդյունավետ… Read more »

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 762 դիմում

2017 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 762 դիմում, որից 601-ը գրավոր, 161-ըբանավոր: Նշված դիմումներից 246-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 271 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 517 քաղաքացի: Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 77 (13%),  հաշմանդամության խմբինշանակման և վերանայման 67 (11%), ավանդի փոխհատուցման 37 (6%), կենսաթոշակի նշանակման ևվերանայման 32 (5%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման 30 (5%), աշխատանքտրամադրելու 20 (3%) և բնակարան հատկացնելու 11 (2%) վերաբերյալ դիմումները: Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 36 (22%), ավանդիփոխհատուցման 36 (22%), դիմումի ընթացքի ճշգրտման 32 (20%), հաշմանդամության խմբի նշանակման ևվերանայման 13 (8%)  և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 10 (6%)  վերաբերյալ դիմումները: Պատասխանվել է քաղաքացիներից և… Read more »

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ դեսպան Լաքոտն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-ֆրանսիական հարաբերություններում: Նախագահը և Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ վերընթաց զարգացող հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ… Read more »

1000 դրամների օրենքի դեմ հայցի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 27-ին

Այսօր՝ 2017 թ. հոկտեմբերի 13-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ներկայացված հայցի քննությունը: Դատարանը քննեց և մերժեց նախորդ դատական նիստի ընթացքում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի ներկայացրած միջնորդությունը՝ գործի վարույթը… Read more »

Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ կազմակերպությունների սեփականության իրավունքի պաշտպանության հարցով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմում-բողոքներ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների և դրանց հիման վրա ընդունված Կառավարության որոշման որոշ դրույթների սահմանադրականության հարցով: Նշված օրենքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում՝ այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ… Read more »

Яндекс.Такси-ին մեղադրում են իր հաճախորդներին լրտեսելու մեջ

Ռուսաստանում գործով Gett տաքի ծառայությունը բողոք է ներկայացրել Яндекс.Такси-ի դեմ  Հակամենաշնորհային ֆեդերալ ծառայությանը՝ մեղադրելով իր մրցակցին օգտվողների հեռախոսներով կատարվող գործողությունները հետևելու համար․ այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Ведомости պարբերականին։ Բողոքի պատճառը եղել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը այն մասին, որ Gett-ի հավելվածը հեռախոսում ներբեռնելուց հետո Яндекс.Такси-ին ավտոմեքենայի պատվերի սակագները նվազեցրել է․ «Սա, իհարկե, վատ է անվտանգության… Read more »