Daily Archives: Հինգշաբթի, Հոկտեմբեր 12, 2017

Հրդեհ Վանաձոր քաղաքում. 4-ամյա երեխա է մահացել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները տնից դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝… Read more »

Նախագահին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին: Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն… Read more »

Մանկապարտեզներում աշխատանքային ժամը շուտ ավարտելու ահազանգի հետքերով

Երևանյան մանկապարտեզներում աշխատանքային ժամն ավարտվում է 17։30-ին, սակայն մի շարք մանկապարտեզներում պրակտիկա է ձևավորվել, որ ծնողները 16։00-16։30-ին արդեն վերցնում են երեխաներին։ Սա գլխացավանք է հատկապես  լրիվ դրույքով աշխատող ծնողների համար, որոնց աշխատանքային օրը 18։00-ից շուտ չի ավարտվում։ Մանկապարտեզների աշխատանքային ժամերը՝ 08։30-17։30 ամրագրված են Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 30-ի որոշմամբ։ Երկու մանկահասակ երեխայի մայր Աննա… Read more »

Հետազոտվեցին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով տեսանյութերը, հեռախոսազանգերի վերծանումները

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում    շարունակվեց  նույն դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի՝ կաշառքի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին ուսումնասիրվեցին ամբաստանյալներ Էլզա Զաքարյանի, Իշխան Բարսեղյանի և այս գործով առանցքային վկա Նորիկ Հակոբյանի հեռախոսազանգերի վերծանումները։ Մինչ այս Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը միջնորդություն ներկայացրեց՝ հետաձգել հեռախոսազանգերի վերծանումների հետազոտումը, քանի որ տեխնիկական խնդրի նախապես չեն կարողացել ուսումնասիրել։… Read more »

Տեղի ունեցավ Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը

Առողջապահության, կրթության, ոստիկանության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան բարեփոխումների մի շարք առաջարկություններ է ներկայացրել Հակակոռուպցիոն խորհրդին, որոնց մի մասն ընդունվել են խորհրդին կից գործող փորձագիտական կենտրոնի անկախ փորձագետների կողմից։

Դոլարի ու եվրոյի վերելքը շարունակվում է. ԿԲ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կազմել է 480.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 634.89 դրամ (աճել է 1.53 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 569.32  դրամ (աճել է 2.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.33 դրամ (աճել է… Read more »

Իսահակյան թաղամասի բնակչի տանից գողություն են կատարել

Հոկտեմբերի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում անհայտ անձի կամ անձանց կողմից Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակչի տանից խոշոր չափի գողություն են  կատարել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ 177-րդ հոդվածի երորրդ մասի առաջին կետով: Իրավաբան.net