Daily Archives: Չորեքշաբթի, Հոկտեմբեր 11, 2017

Խանութից հափշտակել են 2 շապիկ

նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Տարադրամի փոխարժեքը շարունակում է բարձրանալ

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ հոկտեմբերի 11-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են` ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 480.22, այն  բարձրացել է 0.66 դրամով, եվրոյի փոխարժեքը բարձրացել է  0.83 դրամով՝ դառնալով՝ 566.90 դրամ, ռուբլու փոխարժեքը բարձրացել է 0.02 դրամով, դառնալով՝ 8.30 դրամ: Իրավաբան.net    

Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Այդ օրենքների թվում են՝ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»¸ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։ Իրավաբան.net

ՊԵԿ աշխատակիցների կողմից հեղուկ վառելիքի հափշտակություններին նպաստող պատճառները վերացնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափի գողությունը) կատարելու համար Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի օգոստոսի 21-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Այրում-Ջիլիզա բաժանմունքի մասնագետ Գ.Փ-ն, Այրում-Ջիլիզա մաքսակետի կշեռքավարներ… Read more »

Նախարարության պարզաբանումը աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ

Նախարարության պարզաբանումը աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ Վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին: Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող… Read more »

Կարեն Կարապետյանն ընդունել է «Լիդիան Ինթերնեշնլ»-ի նախագահին և միջազգային ներդրողների խմբին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: Վարչապետը… Read more »

Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավիճը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ՝ Տ. Սահակյան, Ա. Ազարյան և Կ. Ղազարյան կազմով մերժեց դատախազի բողոքը, իսկ իմ բողոքը բավարարելով բեկանեց առաջին ատյանի դատարանի դատավիճը, արդարացրեց և դատարանի դահլիճից ազատ արձակեց իմ պաշտպանյալ… Read more »

Մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է  առաջադրվել՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: 2017 թվականի սեպտեմբերի 28-ին «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանից հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքում նկարահանում կատարելու ժամանակ խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել… Read more »

Մեկնարկեց «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովը

Հոկտեմբերի 11-ին Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան ընդառաջ, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի դահլիճում մեկնարկեց «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովը, որի նպատակն է առավել արդյունավետ դարձնել Եվրոպայի և ԱՊՀ երկրների միջև տարածաշրջանային երկխոսությունն ու համատեղ գործողությունների մշակումը՝ հաշվի առնելով տարածաշրջանում աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) մարտահրավերները: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԱԻ… Read more »

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով այսօր Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախատեսվում է, որ նիստում կքննարկվեն քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Պետությունների ղեկավարները նեղ կազմով… Read more »