Daily Archives: Երեքշաբթի, Հոկտեմբեր 10, 2017

Մասնավոր հետախույզները կարող են աջակցել բիզնեսին

Մասնավոր հետախույզները կարող են աջակցել բիզնեսի զարգացման հարցերում․ մասնավորապես՝ այս ինստիտուտի ներդրումը կարող է դիտարկվել բիզնեսի ոլորտում կոռուպցիոն խնդիրների հաղթահարման միջոց․ այս մասին այսօր նոր ինստիտուտի ներդրման վերաբերյալ սեմինարին ասաց «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը։ Միջոցառումը կազմակերպվել էր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության… Read more »

Վթարային ջրանջատումներ Աբովյանում և Վայքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 11-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. 1. ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի` Կարմիր բանակի, Երևանյան փողոցների և հարակից տարածքների հանրային բաժանորդների, 2. ժամը 09.30-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և… Read more »

ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրիակիդիսը

Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար  Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբության էջում գրառել է. «ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրիակիդիսը` չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: ԻՆչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց <<Այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը>>: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում,… Read more »

Վարչապետը հանդիպել է Իրանի նավթի և էներգետիկայի նախարարների հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին: Հանդիպումների ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից և վստահությամբ նշել, որ երկու հարևան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ՀՀ վարչապետի… Read more »

Դպրոցում օձ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 14:35-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղի դպրոցի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: Իրավաբան.net