Daily Archives: Երկուշաբթի, Հոկտեմբեր 9, 2017

Դավթաշեն և Շենգավիթ համայնքները առաջին հորիզոնականում են, Քանաքեռ-Զեյթունը՝ վերջին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2017թ. սեպտեմբեր ամսվա և անցած 9 ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել… Read more »

Գերծանրաբեռնվածության պատճառով ստիպված ես լինում  երեկոները, գիշերները տրամադրել աշխատանքին. Էդուարդ Աղաջանյան

Երբ մարդն իր դժվար պահին ընտրում է քեզ՝ որպես փաստաբանի, որ իր կողքին լինես, ապա նրան պաշտանելը առաքելություն է. մեզ հետ զրույցում նշում է փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:  Օրեր առաջ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուսատմյանը հրապարկային շնորհակալություն հայտնեց նրան՝ արդյունավետ աշխատանքի համար. միայն այս տարի նրա գործունեության արդյունքում արդարացման 6 դատական ակտ է ընդունվել: ՀՀ… Read more »

«Ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելը ուղղակի անընդունելի է». քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ համանման աշխատանքներ են իրականացվում նաև… Read more »

Գյումրիում կասեցվել է հացի 2 արտադրամասի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած պետական վերահսկողության արդյունքում՝ Գյումրիում կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Կարինե Հակոբյանի և Վարդան Ավետիսյանի հացի արտադրամասերի գործունեությունը: Այս մասին հայտնում են ծառայությունից: Նշված արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ, նաև՝ աշխատակիցները չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չեն… Read more »

Արթուր Ղամբարյանը պարգևատրվել է իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար

Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Ղամբարյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝  իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Արթուր Ղամբարյանը ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում: 2003 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2003 – 2005թթ. աշխատել է Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության Եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնում քրեական գործերով իրավախորհրդատու: 2005… Read more »

Հետո Արթուրը քար վերցրեց և հարվածեց Կարենի գլխին․ փորձագետի սպանության գործով հարցաքննվեց մյուս ամբաստնյալը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատաքննության ժամանակ այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը: Վերջինս նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Զոհրաբյանը հերքեց այն հանգամանքը, թե սպանությունը նախապես պլանավորված է եղել, ասաց, որ նման մտադրություն չի եղել: Ինքը Կարենի հետ մտերիմ է… Read more »

Պաշտպանության նախարարը ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետին և խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարին

Չափազանց կարևորելով բարձրագույն սպայական և հրամանատարական կազմի պարբերական հաճախականությամբ տեղաշարժերը տարբեր ստորաբաժանումներ, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՀՀ նախագահի հրամանագրերով պատասխանատու պաշտոնների նշանակված գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և գնդապետ Վաղինակ Սարգսյանը ջանք ու եռանդ չեն խնայի ներդնելու իրենց գիտելիքներն ու ողջ մասնագիտական ներուժը ԶՈՒ-երի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու և հաջողությունների նոր… Read more »

Մեկնարկել է «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը

Հոկտեմբերի 9-ից 13-ն անցկացվող զորավարժությունը «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլի եզրափակիչ միջոցառումն է` «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությունից և ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության շտաբային մարզումներից հետո: «Փոխգործակցություն-2017» զորավարժության թեման է` «Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ օպերացիայի նախապատրաստումը և անցկացումը»: Հիմնական նպատակը ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու… Read more »

Վարչապետը մի քանի նոր որոշումներ է ընդունել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանին 2017 թվականի հոկտեմբերի 4-7-ը գործուղվում է Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև)՝ Անկախ պետությունների համագործակցության սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով: Մեկ այլ որոշման համաձայն տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանին 2017 թվականի… Read more »