Daily Archives: Շաբաթ, Հոկտեմբեր 7, 2017

Լոռու մարզի թիվ 24 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմում առաջացել է մեկ թափուր տեղ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է. Լոռու մարզի թիվ 24 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը` ժամը 18.00-ն: Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական… Read more »

ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի կենսագրությունը

Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի կենսագրությունը.  Ծնվել է 1962թ.-ին Երևանում: 1985թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում: 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ: 2000թ.-ին ավարտել է… Read more »

Վարչապետը մասնակցել է Վանաձորի օրվան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Վարչապետ դիտել է Վանաձորի քույր քաղաքների մշակույթն ու կոլորիտը ներկայացնող գեղարվեստական համարները, այցելել Վանաձորի կերպարվեստի թանգարան, ներկա գտնվել Թումանյանի հրապարակում կազմակերպված տոնական համերգին, զրուցել վանաձորցիների հետ եւ շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ: Այցի շրջանակում վարչապետ Կարապետյանը նաեւ ներկա է գտնվել իրանական «Ռադ Սանե Վաշամիր… Read more »

Ավտովթարի հետևանքով մահացել է Ղրղզստանի փոխվարչապետը

Ղրղզստանի փոխվարչապետ Թեմիր Ջումակադիրովը մահացել է խոշոր ավտովթարի արդյունքում: Այս մասին հայտնում է Ria.ru լրատվական կայքը: Վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը առավոտյան 07:30-ին, Սադովոյե գյուղի մոտ: Toyota Land Cruiser Prado-ն բախվել է հացահատիկով բարձված «КамАЗ»-ին: Մեքենայի մեջ գտնվող նրա օգնականը՝ Նուրլան Ջամգիրչիևը և վարորդը նույնպես մահացել են: Նրանք ուղևորվում էին Տալասկի շրջան, որպեսզի ստուգեն… Read more »

Հայտնաբերել են անհետացած լրագրողի մարմինը

Կոպենհագենի ոստիկանությունը, որը հետաքննում է շվեդ լրագրողուհի Քիմ Վալի սպանության գործը, հայտարարել է նրա մարմնի մասերն ու հագուստը հայտնաբերելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ լրագրողուհու սանության մեջ կասկածվում է Դանիայում հայտնի գյուտարար և Nautilus սուզանավի սեփականատեր Փիթեր Մեդսենը: «Մենք Քիմ Վալի հագուստով փաթեթ ենք հայտնաբերել: Այդ նույն փաթեթում գտնվում էր նաև… Read more »

Գրպանահատը հնդիկի գրպանից գումար էր տարել

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 18 երթուղու միկրոավտոբուսի սրահում Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացու գրպանից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 505 ԱՄՆ դոլար, 15.000 հնդկական ռուփի եւ քարտեր: Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երեւան քաղաքի Տիգրան… Read more »

Արմեն Ամիրյանը պարգևատրեց հանրապետության գրադարանային գործի լավագույն մասնագետներին

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գրադարանավարի օրվա առիթով Կոմիտասի թանգարան-ինստիտուտում պարգևատրեց հանրապետության գրադարանային գործի լավագույն մասնագետներին: «Արմենպրեսի» հաղորդմամբ`իր ողջույնի խոսքում Արմեն Ամիրյանն ասաց, որ այս տարի գրադարանավարի օրը նշանավորվում է մի քանի նախաձեռնություններով՝ գրատպության թանգարանի բացումով, գրաբուսների ընդլայնված ծրագրով։ «Գրադարանային գործի մասնագետները կարողանում են մեր զավակների առաջ բացել գրքի ու գրականության կախարդական աշխարհը, նրանց ուղղորդել դեպի… Read more »

Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի կենսագրությունը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նոր պետ Խաչատրյան Տիրան ծնվել է 1971 թվականի հունիսի 20-ին, Պռոշյան գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1997)։ 2002 թվականից՝ Պաշտպանական բանակ № զորամասի հրամանատար է։ 1987 թվականին Պռոշյանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը։ 1990-1991թվականներին եղել է ՀՀ Պաշտպանական բանակի կապավոր և ապահովել ՀՀ սահմանամերձ շրջանների, Արցախի և Երևանի հետ կապը։ 1991-1994 թվականներին Պռոշյանի կամավորական ջոկատի, ապա Շուշիի ատանձնակի գումարտակի կազմում… Read more »