Daily Archives: Ուրբաթ, Հոկտեմբեր 6, 2017

15 ժամ ջուր չի լինի

սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կաշառքի միջնորդության փորձի մեղադրանքով հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթով

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 5-ին՝ ժամը 07.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Նազարեթ Ե.-ն, որը հունիսի 12-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-313 հոդվածի 1-ին մասի (Կաշառքի միջնորդության փորձ) մեղադրանքով: Իրավաբան.net

Մեկնարկեց Ազգային ժողովի քառօրյայի վերջին նիստը

Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընթանում է խորհրդարանի հերթական քառօրյայի վերջին նիստը: Նիստի սկզբում քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը: Մասնավորապես, քվեարկության է դրվել եւ ընդունվել է «ՀՀ եւ ՌԴ միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի՝ «ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության… Read more »

Դադարեցվել են Արցախի ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանի լիազորությունները

Հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, ստորագրել է արձանագրություն՝ թիվ 6 ընտրատարածքից ընտրված Իվան Խորենի Ավանեսյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Ավելի վաղ՝ սեպտեմբերի… Read more »

ԱԻ նախարար կատարել է մի շարք նոր նշանակումներ և փոխատեղումներ

ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ազատվելով զբաղեցրած պաշտոններից, նշանակվել են Փրկարար Ծառայության տնօրենի տեղակալներ: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երկարամյա անբասիր ծառայության համար Ա. Պետրոսյանը ԱԻ… Read more »

Մոսկվայում հայ գործարար է սպանվել

Մոսկվայի կենտրոնում մահափորձի ենթարկված հայազգի գործարար Արսեն Փափազյանը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ իրավապահ մարմիններին, Փափազյանը մահացել է Ն. Ի. Պիրոգովի անվան քաղաքային թիվ 1 հիվանդանոցում, որտեղից դեռևս հստակ մեկնաբանություն չի ստացվել նրա մահվան վերաբերյալ: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ անհայտ անձը կրակ էր բացել 46-ամյա Փափազյանի ուղղությամբ Մոսկվայի… Read more »

Բացահայտվել է Երևանում 48-ամյա տղամարդու սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 48-ամյա տղամարդու սպանությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ շարժառիթի վերաբերյալ։ 2017թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 20:35-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ՝ ծնված 1969 թ.,… Read more »

4 տարի 1 ամիս ազատազրկման ձևով պատիժը փոխարինվել է 1 տարի ազատազրկմամբ

Հոկտեմբերի 5-ին  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /Կ.Մարդանյան, Ն.Հովակիմյան, Ա.Մնացականյան/ մասնակի բավարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի վերաքննիչ բողոքը՝  իր պաշտպանյալի արարքը 258 հոդվածի 4-րդ մասը փոխարինելով 113 հոդվածի 2-րդ մասով՝ համապատասխանաբար նշանակված 4 տարի 1 ամիս ազատազրկման ձևով պատիժը փոփոխելով 1 տարի ազատազրկմամբ: Այս մասկն իր ֆեյսբուքյան  էջում գրառել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Հաշվի առնելով, որ պաշտպանյալս… Read more »