Daily Archives: Ուրբաթ, Հոկտեմբեր 6, 2017

Վրաերթի են ենթարկվել երկու ուսանողուհիներ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 2.30-ին, քննչական կոմիտեի ծառայողական «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Բրյուսովի լեզվաբանական համալսարանի ուսանողուհիներ 1998 թ. ծնված Անահիտ Կ.-ին և 1999 թ. ծնված Հայկանուշ Հ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն: Իրավաբան.net

Վարդան Արամյանը ներկա է գտնվել Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի մեկնարկի միջոցառմանը

Հոկտեմբերի 5-ին Երևանում տեղի է ունեցել Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի «Executive MBA» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին ներկա է գտնվել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը շնորհավորել է ուսանողներին իրենց հայրենիքում վերոնշյալ ծրագրից օգտվելու հնարավորության համար և նշել, որ այս դասընթացը կօգնի նրանց մրցունակության բարձրացմանը, կարողությունների, հմտությունների ու գիտելիքների զարգացմանը և… Read more »

Ծխելը վնասում է առողջությունը, թուլացնում պետության տնտեսությունը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսին խոսեց հիվանդությունների կանխարգելմանն ուղղված գործողություններից․ ներկայիս ամենակարևոր քայլերից մեկն ուղղված է ծխելու դեմ պայքարին։ Նախարարի խոսքով, թեև սկզբնական շրջանում հակասական արձագանքներ եղան հակածխախոտային պայքարի վերաբերյալ, սակայն նախարարությունը վճռական է լինելու այն հարցում, որ ծխելը «մոդայիկ» չհամարվի․ «Երիտասարդը հիմնականում հետևում է մոդային, բայց մենք վճռական ենք, որ ծխելը դարձնեք… Read more »

Եղանակը Հայաստանում. «Հիդրոմետ»

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-9-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով, 11-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում° Հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին սպասվում է անձրև: Երևան քաղաքի հոկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական… Read more »

Ոստիկանները հայտնաբերեցին երթուղային ավտոբուսում կնոջ պայուսակից բջջային հեռախոս գողացողին

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 22.30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բաղրամյան պողոտայի 26 հասցեի մոտից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս: Նույն օրը՝ ժամը 22.55-ին, բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արմինե Ե.-ն և… Read more »

Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 19 մարդ է զոհվել

Ռուսաստանում գնացքն ու ավտոբուսը բախվել են, ինչի հետևանքով զոհվել է 19 մարդ, որից 3-ը երեխա են․ այս մասին գրում է lenta.ru-ն։ Վլադիմիրի մարզում տեղի ունեցած վթարից տուժողների հիմնական մասը Ուզբեկստանի քաղաքացիներ են։ Նշվում է, որ ավտոբուսը ճանապարհի կեսին փչացել է երկաթգծի վրա և այն տեղաշարժել հնարավոր չի եղել։ Ավտոբուսում մարդիկ քնած են եղել: Վարորդը փորձել է… Read more »

«Վարդաշեն» ՔԿՀ-ի պետն ազատվել է աշխատանքից

Հոկտեմբերի 3-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Հովհաննես Հակոբջանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քրեակատարողական ծառայությունից: Մեր հարցին, թե ով է փոխարինել նրան, պատասխանեցին, որ փոխարինող ունին, բայց չգիտենք, թե ով է: Իրավաբան.net