Daily Archives: Ուրբաթ, Հոկտեմբեր 6, 2017

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել իր պաշտոնից: Այդ մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում: «Այսօր անձնական պատճառներով ես որոշել եմ այլևս չղեկավարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը»,- գրել է նա: Ավելի վաղ՝ հունիսին, հաղորդվել է, որ Պեդրո Ագրամունտը հեռացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության կազմից: Հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք է կայանար քվեարկության միջոցով Ագրամունտի… Read more »

Նախագահը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին: Հանդիպման… Read more »

Կնքվել է եռակողմ համաձայնագիր. Հիդրոմետն ընդլայնում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը

իրառական խնդիրների լուծման ու հաշվողական հզոր ենթակառուցվածք, և Հիդրոմետ ծառայությունը միասին խնդիր են դրել բարելավել հիդրոօդերևութաբանության ոլորտում գիտահետազոտական աշխատանքները,

Առողջապահությունը մատչելի է դարձվում քաղաքացիների համար

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց վերջին մեկ տարում կատարված աշխատանքները՝ առողջապահության ոլորտում։ Խոսելով մատչելի բժշկության խնդիրներից, վերջինս հայտնեց, որ մեկ ոլորտում սկսած օպտիմալացման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն ֆինանասկան միջոցներ տնտեսել, այլև բուժօգնության սակագները կնվազեն․ մասնավորապես սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել մինչև 40 տոկոսով։ Նախարարի խոսքով, ներկայումս քայլեր են կատարվում… Read more »

Հայտնաբերվել է զենքը, որով սպանել են 48-ամյա տղամարդուն

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու սպանության համար: Հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերվել է: Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն: 2017թ. հոկտեմբերի 3-ին որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Նորագավիթի բնակիչ Ս.Ավագյանը՝ ծնված 1969 թ., ով հոկտեմբերի 4-ի առավոտյան,… Read more »

Իրավապահները ուսումնասիրում են Կրասնոդարում հայտնաբերված մարդակերների կենսագրությունը

Իրավապահները փորձաքննություն են իրականացնում՝ պարզելու Կրասնոդարում մարդակերության մեջ մեղադրվող ամուսինների մեղսունակության աստիճանը, նրանց հնարավոր հակվածությունը մարդակերությանը: Ինչպես հայտնում է Life.ru-ն,  ուսումնասիրվում են նաև նրանց աշխատավայրերը, մարդիկ, որոնց հետ նրանք շփվել են: ՌԴ Քննչական կոմիտեի երկրամասային վարչության ղեկավարի խոսքով՝ ընտանիքի կողմից կատարված դեռևս միայն մեկ սպանություն է հաստատվել: Քննիչները հաստատել են նաև, որ ընտանիքի բնակարանում մարդկային… Read more »

Կասեցվել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը

Այդ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, նաև՝ չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ:

Մոսկվայում սպանված հայ գործարարը 4 երեխայի հայր էր

Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են կրակել Մոսկվայի կենտրոնում գործարար Արսեն Փափազյանի վրա: Ինչպես երևում է կադրերում, մարդասպանը սպասել է գործարարին բակում, մի քանի անգամ կրակել նրա վրա և փախել հեծանիվով: 46-ամյա Արսեն Փափազյանը մահացել է հիվանդանոցում: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, Բանկովսկիյ նրբանցքում: Հարուցվել է քրեական գործ: Ավելի… Read more »

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-իտալական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, կրթությունը և գիտությունը, սննդի արդյունաբերությունը և այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, նաև վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նշելով,… Read more »

«Մենք վստահ ենք, որ դրանք գողեր չեն եղել». փորձել են ներխուժել Վարուժան Ավետիսյանի բնակարան

Փորձ է արվել ներխուժել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է Վարուժան Ավետիսյանի պաշտպանը՝ Մուշեղ Շուշանյանը: Նրա խոսքով՝ դրանք եղել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ. «Դա մեր դիրքորոշումն է»: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի գիշերը, երբ բոլորը քնած են եղել: «Դա իրավապահ մարմինների աշխատակիցների խողմից… Read more »