Daily Archives: Ուրբաթ, Հոկտեմբեր 6, 2017

Պենզա քաղաքում տղամարդը երկու կնոջ է պատանդ վերցրել

Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում գտնվող Պենզա քաղաքի կենտրոնում հատուկ ծառայության աշխատակիցները պատանդների ազատ արձակմանն ուղղված գործողություններ են իրականացնում: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը Պենզայի կենտրոնում երեք կնոջ է պատանդ վերցրել: Նրանցից մեկին հաջողվել է փախչել: Տեղի լրատվամիջոցները պարզաբանում են, որ մրջադեպը տեղի է ունեցել «Մուրովեյնիկ» առևտրի կենտրոնի տարածքում: Ուժայինները բանակցություններ են վարում… Read more »

Վարչապետն այցելել է ռազմական նախաձեռնությունների կենտրոն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքների, ինչպես նաև հանրային կառավարման, հարկային վարչարարության, կիբերանվտանգության, գործարար միջավայրի բարելավման, կրթության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: Իրավաբան.net

Գործարկվել է երեխայի իրավունքներին նվիրված Մարդու իրավունքների պաշտպանի նոր կայքը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում երեխաների 1/3-ն օգտվում է ինտերնետից, ինչը հուշում է, որ շատ կարևոր է երեխաների իրավունքների պաշտպանությունը նաև թվային միջավայրում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության համագործակցությամբ գործարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայք`children.ombuds.am: Կայքի հիմնական նպատակն իրազեկվածության բարձրացումն է երեխաների իրավունքների և դրանց պաշտպանության իրավական հնարավորությունների վերաբերյալ։ Շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝… Read more »

Արմավիրի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզպետը նախ անդրադարձել է հոկտեմբերի 1-ի դրությամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության համեմատական ցուցանիշներին՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ, բացառությամբ հացահատիկի և հատիկաընդեղենի, մնացած բոլոր մշակաբույսերի արտադրանքի ծավալների մասով դրական աճ է արձանագրվել: Վարչապետը… Read more »

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ բարձրացնելով պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտի և  անձի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով կամ անձամբ պաշտպանվելու իրավունքի փոխհարաբերակցության հետ կապված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների սահմանադրականության հարց: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խնդրո առարկա դրույթների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել (իսկ սանկցիայի կիրառության… Read more »

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով քրեական գործ չի հարուցվել. ՀՔԱՎ-ը բողոք է ներկայացրել Դատախազություն

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշումից: Նշենք, որ Մարինա Պողոսյանի նկատմամբ իրականացված «Ներքին դիտումը» օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակ է, որի ընթացքում իրավապահ մարմնի ներկայացուցիչները հետևում են անձին, վերահսկում նրա գործողությունները իր բնակարանում և… Read more »

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային: Ներկայացնելով նախաքննական մարմնի աշխատանքի առանձնահատկությունները` Վահրամ Շահինյանը նշել է, որ տարեցտարի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները գործ են ունենում առավել հմուտ և բազմափորձ մեղադրյալների հետ, իսկ այդ առումով խիստ կարևոր է քննչական… Read more »

Դրական ցուցանիշներ կոռուպցիոն հանցագործությունների շարժընթացում

ՀՀ գլխավոր դատախազությունը վերլուծել է 2016 և 2017 թվականների 1-ին կիսամյակներում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի նկատմամբ հսկողության, հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարման ու դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունքները: Ըստ այդմ՝ 2017թ. 1-ին կիսամյակում վարույթ է ընդունվել կոռուպցիոն բնույթի ընդհանուր առմամբ 356 քրեական գործ: Վարույթ ընդունված քր. գործերով քրեական հետապնդում է իրականացվել 195 անձի նկատմամբ,… Read more »

Գաղտնիք չէ, որ այսօր պացիենտները պաշտպանված չեն․ Լևոն Ալթունյան

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ առողջապահական ոլորտի հաշտարարի ինստիտուտի ներդրմանը։ Նրա խոսքով, պացիենտ-բժշկական կազմակերպություններ փոխհարաբերություններում ծագող վեճերի լուծմանն է ուղված «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: «Գաղտնիք չէ, որ այսօր հաճախորդները պաշտպանված չեն»,- նախարարի խոսքով քաղաքացիների օրենքներին չտիրապետելը հանգեցնում է իրավունքների ոտնահարումներին։ Եվ հենց առողջապահական իրավունքների պաշտպանության նպատակով էլ… Read more »

Եվրոն էժանացել է 2,5 դրամով. ԿԲ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կազմել է 478.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.30 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 625.01 դրամ (նվազել է 6.30 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 560.38  դրամ (նվազել է 2.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.29 դրամ (նվազել է… Read more »

Քաղաքապետը պարգևատրել է գրադարանավարներին

Գրադարանավարի օրվան ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի գրադարանային համակարգի աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այն առաքելությունը, որն իրականացվում է գրադարանային համակարգի աշխատակիցների կողմից՝ հատկապես մատաղ սերնդի շրջանում գրի ու գրականության հանդեպ սերն ու հետաքրքրությունը պահպանելու… Read more »