Daily Archives: Հինգշաբթի, Հոկտեմբեր 5, 2017

Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է. վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ։ Նրանում ասվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլև սերունդների դաստիարակության գործում: Ձեզնից ու ձեր աշխատանքից է մեծապես կախված, թե ինչ արժեհամակարգ կունենա վաղվա մեր հասարակությունը: Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն… Read more »

Նորածնի առևանգման հետ կապված քրեական գործը վարույթ է ընդունվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածնին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ 2017 թ. սեպտեմբերի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ապրիլի 3-ին Երևան քաղաքի  «Հանրապետական» ծննդատան մոտակայքից պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող իր երեխային՝ ծնված 30.03.2017թ.,  իրեն… Read more »

Օդի ջերմաստիճանը բարձանում է. «Հիդրոմետ»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ»  ծառայությունըց տեղեկացնում են, որ  հանրապետության տարածքում` հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`       … Read more »

«Պադյեզդները» զգույշ մտեք, կարողա ինչ-որ բաներ տեղի ունենան».ի՞նչ կապ ունի սա այս միջադեպի հետ. Փաշինյան

«պադյեզդները» զգույշ մտեք, կարողա ինչ-որ բաներ տեղի ունենան: Սա շատ լուրջ հարց է և մենք մտադիր ենք մինչև վերջ հետամուտ լինել, որպեսզի մեր հետևություններն անենք  մեր՝ այստեղ աշխատելու հետագա ոճի վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի հանձնարարականը՝ հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ

Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը։ Վարչապետը նշեց, որ 2018-ին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից։ Վարչապետը հանձնարարեց արդարադատության նախարարին` ամփոփել և իրեն ներկայացնել առաջարկություններ համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների վերաբերյալ: Հանձնարարվեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին` արդարադատության… Read more »