Daily Archives: Չորեքշաբթի, Հոկտեմբեր 4, 2017

Արտեմ Ասատրյանը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Զբաղվածության մասին»  օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ: Իրավաբան.net  

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 22.05-ին, ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Գեղամ Օ.-ն։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, տղամարդը սեպտեմբերի 4-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ… Read more »

Նախկին մարզպետի դեմ կատարված մահափորձը պատվիրված չի եղել

Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված այլ անձի գործով մահափորձի գործով դատաքննությունը վերսկսվել է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ մեղադրական եղրակացությունից հանվել է այն մասը, թե մահափորձը եղել է պատվիրված: «Սակայն առաջադրվել է նոր մեղադրանք, որի համաձայն Աթաջանյանի շարժառիթը եղել է Սյունիք գյուղում… Read more »

Հայտնաբերվել է առևանգիչը

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 3-ին Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել է 1982 թ. ծնված Վահե Բ.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Նա սեպտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով (Մարդուն առևանգելը)։ Խափանման միջոցը՝ կալանք: Իրավաբան.net

Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի առավոտյան Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին ձյուն է տեղացել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Իրավաբան.net

Հրազենային վրավորում ստացածը մահացավ հիվանդանոցում

Նորագավիթում կրակոցների հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 40-ամյա տղամարդը մահացել է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում են «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հիվանդանոցից փոխանցում են, որ ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին: Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Նորագավիթում հնչած կարոցների արդյունքում որովայնի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ տղամարդ: Իրավաբան.net

Ավագ դպրոցներից մեկում դանակահարել են աշակերտի

Կենտրոնի ավագ դպրոցներից մեկում հոկտեմբերի 2-ին 12-րդ դասարանցին դանակահարել է 10-րդ դասարանցու: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Կրծաքավանդակի  ձախ հատվածի կտրած ծակած վերքով դանակահարվածը տեղափոխվել է հիվնադանոց: Կատարվում է քննություն: Իրավաբան.net

ՎիվաՍել-ՄՏՍ. «iPhone 8»-ի և «iPhone 8 Plus»-ի վաճառքի մեկնարկն արդեն տրված է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «iPhone 8» և «iPhone 8 Plus» նոր սերնդի սմարթֆոններն արդեն հնարավոր է ձեռք բերել ընկերության սպասարկման կենտրոններից: «iPhone 8»-ի գինը 459 900 դրամ է, իսկ «iPhone 8 Plus»-ի գինը՝ 509 900 դրամ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ եղանակով: Սմարթֆոնների առջևի և հետևի դիզայնի համար օգտագործվել է սմարթֆոնների արտադրությունում… Read more »

Նորագավիթում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

«Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Նորագավիթում հնչած կարոցների արդյունքում որովայնի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ տղամարդ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: Իրավաբան.net

Գումբուրդո գյուղի միջադեպով պայմանավորվածություններ է ձեռք բերվել վրացի գործընկերոջ հետ

Վրաստանի Գումբուրդո գյուղի բնակիչների, այդ թվում՝ ազգությամբ հայերի և Վրաստանի ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անհապաղ նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ: Միջադեպի առնչությամբ բոլոր զարգացումները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրության կենտրոնում՝ օրենքով ընձեռված իրավասությունների շրջանակում։ Միջադեպի առաջին իսկ օրից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ… Read more »